Blognews.am-ը զրուցել է դերասանուհի Յուլիա Ֆինկի հետ՝ նորաձևության և նախընտրած հագուստների մասին:
«Ես աշխատում եմ կուրորեն չհետևել նորաձևությանը, բայց շրջանցել էլ չեմ կարող: Իմ զգեստապահարանում չեք գտնի նույն ոճի հագուստ, սիրում եմ տարբեր լինել՝ ռոքային, դասական, հիփփի, բոխո։ Վերջինն իմ ամենասիրելի ոճն է։ Սիրում եմ այդ ոճի ազատությունը, քանի որ ինքս էլ հոգով այդպիսին եմ և, առհասարակ, կարծում եմ՝ իմ կառուցվածքին սազում է «unisex» ոճը: Շատ հավանում եմ տղամարդային կոպիտ դետալներ հագուստում, օրինակ՝ կարող եմ ջինսե տաբատի հետ կոպիտ գոտի կապել, բարձր կրունկներ հագնել և համադրել լայն սվիտերով կամ վերնաշապիկով»:
Առօրյա ոճ է, որով կարելի է գնալ սրճարան, կամ էլ, օրինակ, գինի խմելու: Այս ոճին կանվանեմ «бунтарка». այն ավելի մեծ քաղաքների համար է նախատեսված՝ Նյու Յորք, Մոսկվա: Ազատ ոճ է՝ գլխարկ, զինվորական ոճի երկարաճիտ կոշիկներ, երկար սվիտեր և կիսաշրջազգեստ: Առհասարակ, զինվորական ոճի կոշիկներ սիրում եմ և հաճախ կրում եմ զգեստների և լայն սվիտերների հետ:
Հագուստի վրա այդքան գումար չեմ ծախսում. համարում եմ դա անիմաստ: Իհարկե, ունեմ հագուստներ, որոնք, այսպես ասած, մնայուն արժեք են, որոնց համար թանկ եմ վճարել, իսկ առօրյա հագուստի համար անիմաստ է շատ թանկ վճարել: Փոխարենը ես սիրում եմ թանկ աքսեսուարներ՝ կոշիկ, ակնոց, պայուսակ: Ի դեպ՝ կոշիկների ֆանատ եմ. մեծ հավաքածու ունեմ և անընդհատ թարմացնում եմ, դե իսկ հագուստը կարող եմ լավ ներկայացնել լավ կոշիկով. այդպես միանգամից ամբողջ տեսքը փոխվում է, ինչպես օրինակ, երբ շատ սովորական շապիկը կրես գեղեցիկ աքսեսուարներով:
Կարևոր երեկույթների ժամանակ հաճախ իմ դիզայնով հագուստ եմ կարում, քանի որ միշտ կա չկրկնվելու խնդիրը: Կան դիզայներներ, որոնցից կարող եմ ոգեշնչվել:
Բոխոն իմ ամենասիրելի ոճն է: Այս հագուստը կարող եմ կրել առօրյաում, ցածր կոշիկներով, ինչպես նաև բարձրակրունկներով, շարֆերով, ապարանջաններով: Մանավանդ ամառային ոճերը շատ գեղեցիկ են, ինձ համար դա ավելի թանկ տեսք ունի, քան բրենդային թանկ խանութից գնված զգեստը: Ինձ դուր է գալիս այս ոճի ազատությունը:
Առհասարակ, գույներից չեմ խուսափում, բայց կան գույներ, որ, իմ կարծիքով, ինձ չեն սազում: Ինձ ավելի շատ սազում են պաստելային գույները կամ խոշոր պրինտներով հագուստը: Միշտ խուսափել եմ կարմիր գույնից, բայց վերջերս գտել եմ կարմիրի մի երանգ, որը ինձ սազում է: Կարմիրն ավելի շատ օգտագործել եմ աքսեսուարների մեջ: Շագանակագույն հագուստ մինչև հիմա ամբողջական չեմ կրում, սիրում եմ այդ գույնի երկարաճիտ կոշիկները, կաշվե բաճկոններն ու ձեռնոցները:
Ոճային փոփոխությունների միշտ պատրաստ եմ. ժամանակին իմ մազերը երկար էին, և ես միանգամից կտրեցի: Նույնը հագուստի հարցում է. մի օր կարող եմ լինել «ալյա բոմժ» (այդ ոճի անունն այդպես եմ դրել) կամ էլ դասական կիսաշրջազգեստով և շատ բարձր կրունկներով: Սիրում եմ բարձրակրունկ կոշիկներ, իհարկե, առօրյաում աշխատում եմ չկրել, բայց ժամանակին ես միշտ բարձրակրունկներով էի:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում