▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարծում եմ՝ դեռ կլինի «Որոգայթ 2», «Որոգայթ 3». Ստեփան Ղամբարյանը՝ ֆիլմում իր կերպարի մասին

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ նոյեմբերի 19-ից Երևանի բոլոր կինոթատրոններում ցուցադրվելու է «Որոգայթ» սերիալի հիման վրա նկարահանված «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմը: Այս առիթով Aysor.am-ը զրուցել է առանցքային կերպարներից մեկին՝ Տիկոյին մարմնավորող Ստեփան Ղամբարյանի հետ:

Հարցին, թե որքանո՞վ «նոր Տիկոն» կտարբերվի սերիալային հերոսից, Ստեփանը պատասխանել է.

«Կարծում եմ, կտարբերվենք լիովին՝ տեսակով, բնույթով, մտածելակերպով: Ֆիլմում մոտեցումը մի քիչ այլ է: Նախորդ կերպարն էլ հետաքրքիր էր, և, կարծում եմ՝ սիրված: Թե որքանով ինձ կհաջողվի համոզել, որ ես էլ այս տարբերակում հետաքրքիր ու լավն եմ՝ կերևա այսօր: Հուսով եմ՝ կարդարացնեմ սպասումներն՝ իմ առջև դրված խնդիրներին լուծում տալով»,- կայքի հետ զրույցում նշել է նա: Այն այն հարցին, թե արդյոք իր մարմնավորած հերոսը պասիվ դերակատարում ունի Ստեփան Ղամբարյանը պատասխանել է.

«Գիտեք, Ձեր հարցը լսելով՝ մտաբերեցի, որ իսկապես, իմ սցենարում հենց այդպես էլ գրված էր: Ու ես խաղի ընթացքում միշտ մտածում էի՝ ինչո՞ւ է իմ հերոսն այսքան պասիվ: Բայց ասեմ, որ ակտիվ կերպարում չլինելով հանդերձ, հիմնականում բոլոր տեսարաններում կամ: Համենայնդեպս, ես գոհ եմ այն աշխատանքից, ինչ կատարել եմ»:

Ս. Ղամբարյանը խոստովանել է, որ ի սկզբանե իրեն այլ կերպար էր վստահված, հետագայում այլ բան առաջարկվեց: Ի դեպ, նա ժամանակին հետևել է սերիալին և, ինչպես ինքը կատակեց՝ հավատում է, որ ցանկություններն իրականություն են դառնում:

«Ես բավական հաճախ հետևում էի «Որոգայթ» սերիալին ու միշտ մտածում էի՝ բայց ինչո՞ւ ինձ չեն նկարում այս ֆիլմում, այնտեղ միայն ես եմ պակասում (ծիծաղում է): Փաստորեն, այնքան մտածեցի՝ նպատակս իրականացավ… Ինչ վերաբերում է կերպարիս, ապա Ռոմանն (ռեժ. Ռոման Մուշեղյան) ինձ սկզբում այլ դեր տվեց, եթե չեմ սխալվում՝ Ռազոյի կերպարը, բայց հետո զանգահարեց ու ասաց, որ որոշել է իմ դերը մեծացնել: Ճիշտն ասած՝ ուրախացա, որ հենց այս կերպարն ինձ տրվեց: Հուսով եմ, հետագայում ավելի կակտիվանամ»,-ակնարկել է Ստեփանը: Այն դիտարկմանը, թե արդյոք դա նշանակում է, որ «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմը շարունակական բնույթ կունենա, Ս. Ղամբարյանը նշել է.

«Կարծում եմ՝ դեռ կլինի «Որոգայթ 2», «Որոգայթ 3», քանի որ սա կայացած ու հետաքրքիր պրոյեկտ է»:

 

 

 

 

 

 

 

 

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее