▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարծում եմ՝ բոլորովին անհումոր մարդը «կատաստրոֆա» է. Նարեկ Բավեյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

Aysor.am-ը գրում է. Երգիչ Նարեկ Բավեյանին վերջին շրջանում առավել շատ հանդիպում ենք դերասանի կարգավիճակում՝ «Դոմինո» սիթքոմում՝ Նորիկի կերպարով:

«Այո, սա իմ ֆիլմային երկրորդ, և բեմական՝ 3-րդ աշխատանքն է: Չէ՞ որ որպես դերասան հանդես եմ եկել նաև «Սիրո կամուրջ» մյուզիքլում: Ինձ շա՜տ է դուր գալիս այս աշխարհը, մեծ հաճույքով եմ աշխատում: Հատկապես, երբ կողքիս լինում է լավ թիմ, ռեժիսորներ, ովքեր կարողանում են ճիշտ ուղղորդել: Մեծ բավականություն եմ ստանում այս գործից, սիրով եմ անում գործս»,- կայքի հետ զրույցում նշել է երգիչը:

Այն հարցին, թե արդյոք Ն. Բավեյանը հումորային մարդ է, երգիչը պատասխանել է.

«Եթե ասեմ, որ անընդհատ կատակող, հումորներ անող ու անեկդոտներ պատմող մարդ եմ՝ սուտ կլինի: Բայց սիրում եմ մտերմիկ ընկերական շրջապատում հումորներ անել, ընկերներիս կողմից լսել… Կարծում եմ, բոլորովին անհումոր մարդը «կատաստրոֆա» է: Ես ուրախ եմ, որ չլինելով «հումորային մարդ»՝ կարողանում եմ նման տպավորություն գործել: Նշանակում է, կերպարս ստացվել է»:

Դերասանի կարգավիճակում հանդես եկող երգչիչը, պատասխանելով հարցին, թե նկարահանման հրապարակում քանի՞ «դուբլից» է ստացվում նկարահանվել, ասել է.

«Հավատացեք, մեծամասամբ հենց առաջին դուբլից: Դրա համար կարևոր նախապայման է նաև այն, որ տեքստը սովորած գաս նկարահանման հրապարակ: Այնուհետև պետք է ռեժիսորին ուշադիր լսես և անես այն, ինչ նա է թելադրում»:

Ինչ վերաբերում է երաժշտական գործունեությանը, երգիչը նշել է, որ այս պահին որևէ նոր գործ չի պատրաստվում ներկայացնել երկրպագուներին.

«Նոր երգեր ունեմ, պարզապես դեռ դրանց կյանքի չեմ կոչում: Պատճառն այն է, որ այժմ ավելի շատ սիթքոմի աշխատանքներով եմ զբաղված, թող մի քիչ անցնի, հետո զուգահեռ նաև տեսահոլովակներ կպատրաստեմ»:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее