▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունն ընդառաջում է ՓՄՁ-ներին


Լսելով շրջանառության հարկից դժգոհ առեւտրականների բողոքները՝ կառավարությունը պատրաստվում է ընդառաջել և երկարաձգել մինչեւ փաստաթղթավորման պարտադիր պահանջը ձեռք բերված ապրանքների գույքագրման համար սահմանված ժամկետը։

Այդ առթիվ շուտով փոփոխություններ կկատարվեն գործող օրենքում։ Ըստ այդմ, նախատեսվում է գույքագրման արդյունքները հարկային մարմիններին ներկայացնելու ժամկետը հոկտեմբերի 10-ից երկարացնել մինչեւ հաջորդ տարվա փետրվարի 1-ը։ 

Սա, ըստ էության, նշանակում է, որ փաստաթղթավորման պարտադիր պահանջի կիրառումն այդքանով հետաձգվում է։ Մյուս կողմից՝ դրանով շրջանառության հարկի դաշտում գործող առեւտրի ոլորտի տնտեսավարողներն այդ ընթացքում ազատվում են հարկային ստուգումների վտանգից, ինչի հետ կապված ունեին լուրջ մտահոգություններ։

Արման Ղարիբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее