▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը որոշում կայացրեց` Մեռելոցի հետ կապված

 

Կառավարության՝ հունվարի 1-ից մինչեւ մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում կատարման ենթակա ծրագրերը կատարվել են 100 տոկոս արդյունավետությամբ. այսօր գործադիր մարմնի նիստին հայտարարեց կառավարության աշխատակազմի  ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։

Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ  անդրադարձավ կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումների եւ գերակա ծրագրերի կատարման հաշվետվությանը. «2016թ հոկտեմբերին ԱԺ-ն տվել էր հավանություն կառավարության գործողությունների ծրագրին, եւ հաշվի առնելով, որ կարճաժամկետ միջոցառումների ծրագրի ժամկետն ավարտվել է, եւ առկա է նոր խնդիրների ու գերակա ճյուղերի պլանավորման անհրաժեշտություն, հանձնարարում եմ գործադիրի բոլոր մարմիններին մեկշաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել 2016թ. կառավարության գործողությունների ծրագրի հաշվետվություն»։

Վարչապետը հանձնարարեց նաեւ մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել 5 տարվա գործողությունների ծրագիր` մանրամասնելով գերակա խնդիրները, ուղղությունները, հստակ նշելով դրանց իրականացման հստակ ժամկետները:

Ներկայացնում ենք նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի ելույթը` կապված ոլորտում հավատարմագրում իրականացնող միջազգային կազմակերպություննների ցանկը հաստատելու մասին կառավարության որոշման նախագծի հետ:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ելույթը` ՀՀ-ում խանութներին վերադարձնել թույլատրվող ապրանքների ցուցակի մասին: 

 

ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանը վարչապետի հրահանգին համահունչ նախագիծ ներկայացրեց

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее