Կառավարությունը աճուրդի է հանել ՀՀ ԱԱԾ-ին ամրացված «LEXUS LX 570» (ԼԵՔՍՈՒԶ LX 570) մակնիշի, 132 UU 01 պետհամարանիշի տրանսպորտային միջոցը։
Այս մասին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց այսօրվա նիստում:
2020 թ․-ի դեկտեմբերի 18-ի դրությամբ ավտոմեքենայի գնահատված արժեքը կազմել է 24 707 000 ՀՀ դրամ: Ավտոմեքենայի մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով, այսինքն՝ 24,7 մլն դրամ։
Կառավարության 2021 թվականի մարտի 25-ի հերթական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում