▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարության նիստերը դռնփակ կլինեն. ուշագրավ փոփոխություն

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, այն կներկայացվի ԱԺ:

Թվարկելով առաջարկվող փոփոխությունները` արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ օրենքով սահմանվել է՝ կառավարության նիստերը դռնփակ կանցկացվեն: Նա բերեց միջազգային փորձը, թե շատ երկրներում այդպես է եւ բաց է լինում միայն նիստի որոշակի հատված:

Ուշագրավն այն է, որ Կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել կառավարությունում քննարկված որևէ հարցի քննարկման ընթացքի մասին: 

Կարդացեք նաև՝ Ցույց ենք տալիս, որ մեր ՊԵԿ-ն ուժ և համապատասխան հսկողության մեխանիզմներ ունի. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականները կառավարության փետրվարի 1-ի նիստում:

Կառավարության նիստի ավարտին վարչապետը կառավարության անդամներին հորդորել է պատասխանատվությամբ վերաբերվել հաշվետվություններին: Ուզում եմ տեղեկացնել, որ յուրաքանչյուր գերատեսչության ղեկավար և մարզպետ տալիս է թվային հաշվետվությունը, որից հետո քաղաքացու համար հասկանալի լեզվով պետք է ցույց տա , թե ինչ է իր մոտ փոխվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее