Համացանցում ակտիվորեն քննարկվում է կառավարությունում անցկացված շաբաթօրյա խորհրդակցությունը, որի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դժգոհություն էր հայտնել կառավարության գործունեության մի քանի ուղղություններից:
«Ուրվագիծ» հաղորդաշարի մեկնաբան Պետրոս Ղազարյանն այս առնչությամբ Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր անձնական էջում նկատել էր, թե Կառավարության համար Մեռելոցն սկսվեց շաբաթ օրվանից։
Ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանն էլ` նույն ինքը` Նավակ Ճոճողը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե շաբաթօրյա խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթից պարզվում է, որ ՀՀ նախագահը «Կառավարության աշխատանքը շատ բացասական ա համարում, բայց չի ցրում...
....Քչից շատից ոչ խուժան նախարարներին անունովա դիմում, բայց Չյոռնիյի Գագոյի պահով նույնը չի անում, մարդ ես կարող ա նեղանա` աշխատակազմից մի երկու հոգու բռնի, տանի քուչեն դաստիրակի...
Դերոյին ասումա, - այ բալամ ինչ՞ եղավ էտ դեղերի շուկան: Շատ լավ իմանալով, որ էտ շուկայում իրա սիրած Լֆիկի նման մեկը կա»
Արթուր Ղազարյանն էլ ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Ոնց որ թե ահագին բաներ կա, որ նախագահը շատ ուշա տեղեկացվում: 
Տենց  եղավ Մաշտոցի պուրակում, տենց եղավ Նեմեցի պատգամավորության հարցում, տենց  եղավ բյուջեի գնումների հարցում, սիրիահայերի հարցում: 
Իր երեկվա ասածից հասկացա, որ չգիտի որ Խաչիկյանի գործ չկա, նա ազատ է, ու այդ 52 մլն դոլարը չկա:
Միգուցե հանդիպի վերջապես մեր նախագահը լրագրողների կամ ժողովրդի հետ.... Չեմ հիշում, որ 2008 թվականից հետո նա մամլո ասուլիս տված լինի մեր տեղացի լրագրողների հետ »:
Կարեն Թումանյանը / free critik / իր բոգում գրում է.
«…Եթե այդ նույնը ասեր սովորական քաղաքացին  ապա նա կդիտվեր, որպես բողոքական հայացքների տեր անձնավորություն:  Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն սեպտեմբերի 15-ին, ՀՀ կառավարությունում  հրավիրել է արտահերթ ես կասեի պատմական խորհրդակցություն,: Կառավարության  հետ այս ձեւաչափով հանդիպումը արտառոց էր քանզի, այստեղ պատռվեց ՀՀ-ի  կառավարչական համակարգի դիմակը և դա ի պատիվ իրեն արեց ՀՀ-ի նախագահը: Սերժ  Սարգսյանը հնչեցրեց, որ գնումների ընթացակարգն օրենքով ապակենտրոնացվել է:  Նրա մեղադրանքները ուղղված էին, ողջ համակարգին ի դեմս ՀՀ վարչապետի, չկար  համարյա մեկ ոլորտ սկսած ՊՆ-ից ,որտեղ նախագահը չնշեր այնտեղ առկա  իրավախախտումների մասին: Առաջին անգամ երկրի առաջնորդի շուրթերից հնչեցին,  որ ժամանակն է եկել, որպեսզի խոշոր չափերի տնտեսական հանցագործները  պատժվեն, իսկ մանր չափերի հանցագործությունների բացահայտումներով  ծածկադմփոց անել նա այլևս չի հանդուրժի: Առաջին անգամ նախագահը ցույց տվեց  երկրում տիրող ամենաթողության հասցեատերերին և չողջյունել նրա համարձակ  արարքը ազնիվ չի լինի մեր կողմից, ինչքան էլ, որ դա չկապենք սպասվող  նախագահական ընտրությունների հետ: Մնում է մի բան ցանկանալ, որպեսզի այս  անգամ նախագահը լինի հետևողական մինչև վերջ և կալանավայրերում հայտնվեն այն  չինովնիկները, որոնք արտագաղթի իրական պատճառներից մեկն են: Մարդիկ, որոնք  ատելության մթնոլորտ են ստեղծում երկրում, մարդիկ, որոնք իրենց ցինիկ  պահվածքով հասարակությունը բաժանել են կայացածների և չկայացածների»: 
 
      


 
           
             
             
             
             
             
            