▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կարապետյանի արտահայտությունը շահարկողներն էլ շատ լավ հասկանում են, թե իրականում ինչ կոնտեքստում է այն արվել»

Սամվել Կարապետյանը պետք է իր սկզբունքները, իր հավատքը դավաճանի, որպեսզի ՀԷՑ–ը մնա իրեն. տնօրենի պաշտոնակատարը լրագրողների խնդրանքով մեկնաբանեց Կարապետյանի ձերբակալության օրը նրա արած արտահայտությունը, թե` «թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց ՀԷՑ–ի վրա էլ», որը հետագայում իշխանության ներկայացուցիչների կողմից բազմաթիվ շահարկումների առիթ դարձավ։

«Այստեղ «ՀԷՑ» բառը հենց որ փոխում ենք «ունեցվածք» բառով, ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Դա կարող է լինել նաև «Տաշիր պիցցան», «Դալմա» մոլը և այլն։ Հաշվի առնելով, որ այդ պահին ՀԷՑ–ն էր թիրախավորված` ինքը ՀԷՑ–ն է ասել»,–ասաց Դավիթ Ղազինյանը` համոզմունք հայտնելով, որ Կարապետյանի արտահայտությունը շահարկողներն էլ շատ լավ հասկանում են, թե իրականում ինչ կոնտեքստում է այն արվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее