▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կապանում խորթ հայրը ոտքով հարվածել է 3-ամյա փոքրիկի հետույքին, երեխան ընկել ու գանգուղեղային փակ տրավմա է ստացել

1in.am-ը գրում է. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում  Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ ավարտվել է Մհեր Ա.-ի գործի դատական քննությունը:

44-ամյա Մհերին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանն անզգուշությամբ միջին ծանրության վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 121 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը Մհերի հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնված կնոջ 3 տարեկան որդին էր…

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի սեպտեմբերի 13-ին, ժամը 21-ի սահմաններում խորթ հայր Մհերը սուտ խոսելու պատճառով իրենց բնակարանում բարկացել է երեքամյա երեխայի վրա ու, «դրսևորելով հանցավոր անփութություն», անտեսելով լոգասենյակի սալիկապատ հատակին թաց ոտքերով կանգնած երեխայի՝ իր հարվածից  սայթաքելու, վայր ընկնելու և վնասվածք ստանալու հնարավորությունը, ինչը «պարտավոր էր ու կարող էր նախատեսել», հարվածել է երեխային՝ 44 տարեկան տղամարդը ոտքով հարվածել է 3 տարեկան մանչուկի հետույքին:

Երեխան կորցրել է հավասարակշռությունը, ընկել ու գլխով հարվածել է լոգասենյակի սալիկապատ հատակին: Նա ստացել է գանգուղեղային տրավմա, գլխուղեղի թեթև աստիճանի սալջարդ: Երեխայի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է միջին ծանրության վնաս:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее