ArmLur.am լրատվականին հայտնի է դարձել, թե իրավապահներ Կապան քաղաքում Մ. Պապյան փողոցի թիվ 10 շենքի թիվ 14 բնակարանում ինչ բացահայտում են իրականացվել: Եվ ահա Կապան քաղաքի բնակիչ Ջուլիետա Ոսկանյանն, ըստ էության, որոշել է գումար աշխատել եւ 2016 թվականի դեկտեմբերին Կապան քաղաքում իրեն պատկանող բնակարանը մի լավ կահավորում է եւ այն տրամադրում է կապանաբնակ մարմնավաճառներ Հերմինե Խաչատրյանին, Աննա Ծատրյանին և Նարինե Ալեքսանյանին:
Մեզ լուրեր հասան, որ Ջուլիետա Ոսկանյանը մարմնավաճառների խմբի հետ պայամանավորվածություն է ձեռք բերում, որ վերջիններիս կողմից բնակարան այցելած տղամարդ հաճախորդների հետ որոշակի գումարի մի որոշ հատված իրեն պետք է տրամադրեն, որին էլ մարմնավաճառների խումբը սիրով համաձայնում է: Եվ ահա Կապանում մարմնավաճառների բանդան շուրջ 4 ամիս բավականին մեծ գումար է աշխատում շնորհիվ Ջուլիետա Ոսկանյանի: Այս արարքի համար Ոսկանյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով` Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը:
Իսկ ինչ են պատմել այս գործով վկաներն իրավապահներին: Եվ ահա տեղեկացանք, որ պարտադիր ժամկետային զինծառայող Արման Աբրահամյանը ցուցմունք է տվել, որ Ջուլիետա Ոսկանյանին ճանաչում է որպես «մամա ռոզա»: 2016 թվականի դեկտեմբերի 24-ին` իր ծննդյան օրը, զանգահարել է վերջինիս և հարցրել, մարմնավաճառ կա, թե` ոչ, նա պատասխանել է, որ կա: Ընկերոջ հետ գնացել է Ջուլիետա Ոսկանյանի բնակարան, սեռական հարաբերություն ունեցել Հերմինե անունով մարմնավաճառի հետ, Ջուլիետա Ոսկանյանին տվել 12000 ՀՀ դրամ ու հեռացել: Ավելին նա նշել է, որ Ջուլիետա Ոսկանյանի բջջային հեռախոսահամարն իմացել է զորացրված զինծառայողներից: Տեղյակ էր, որ վերջինս ցանկության դեպքում մարմնավաճառներ է հրավիրում իր բնակարան:


