▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Kapan Fest 2025. խենթ երազանքից՝ համաշխարհային փառատոն

Կապանի միջազգային երաժշտական ամենամյա փառատոնը, այս տարի տեղի կունենա հուլիսի 4-15-ը՝ Սյունիքի մարզի Կապան մարզկենտրոնում՝ հավատարիմ իր ձևավորած ավանդույթներին։

Նախագիծը կազմակերպվում է Կապանի համայնքապետարանի համագործակցությամբ և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինտի, Կարաս գինու գործարանի և մի շարք այլ հովանավորների աջակցությամբ։ «Կապանի միջազգային փառատոնը, որի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը անվանի թավջութակահար Սևակ Ավանեսյանն է, դարձել է յուրօրինակ մշակութային իրադարձություն։

Այն առաջարկում է բացառիկ հնարավորություն՝ վայելելու դասական և ջազ երաժշտության համերգներ, ինչպես նաև մասնակցելու բազմաժանր երաժշտական միջոցառումների: Այս տարի ևս փառատոնի շրջանակում իրականացվելու է ակադեմիական կրթական ծրագիր՝ հնարավորություններ ընձեռելով 5 տասնյակ տաղանդավոր աշակերտների և ուսանողների՝ ինչպես Հայաստանի երաժշտական կրթօջախներից, այնպես էլ արտասահմանից, մասնակցելու ոլորտի առաջատար մասնագետների կողմից իրականացվող վարպետության դասերին։

Երիտասարդ երաժիշտները աշխարհահռչակ կատարողների կողքին՝ միևնույն բեմում, հանդես գալու բացառիկ հնարավորություն կստանան։ Սևակ Ավանեսյանը այս փառատոնն անվանում է խելահեղ գաղափար, որն ընդամենը երեք տարվա ընթացքում վերածվեց աշխարհահռչակ երաժշտական փառատոներից մեկի և դարձավ գեղեցիկ երազանքի իրականացում։

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի փառատոնը, նախատեսում է Կապան քաղաքում հյուրընկալել երաժշտարվեստի հայ և համաշխարհային հեղինակության բացառիկ ներկայացուցիչների՝ այդ թվում՝ համաշխարհային դասական երաժշտության փայլուն դեմքերից, լեգենդար դաշնակահար Մարտա Արգերիխին և իր թիմին, որոնք առաջին անգամ կժամանեն Հայաստան, Ֆլորիան Լեոնարդին՝ ներկայացնելու Ստրադիվարիուս և Գվարների ջութակների հավաքածուն, հայտնի ջազ երաժիշտների, որոնք ևս առաջին անգամ կժամանեն Հայաստան ու հանդես կգան համերգներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее