Վիվառոն շարունակում է սերտ համագործակցությունը Telcell ընկերության հետ: Այսուհետ Վիվառոյի հաշիվներից գումարի կանխիկացումը հնարավոր կլինի Պրեսս Ստենդ ընկերության Հայ Մամուլի կրպակների ցանցի օգնությամբ:

Telcell ինքնասպասարկման նոր տերմինալների միջոցով հաճախորդները կընդլայնեն հնարավորությունները՝ ավելի մատչելի և հասանելի դարձնելով կանխիկացման գործողությունը:
Նոր տերմինալներում մուտքագրելով անձնագրի և հեռախոսի համարները՝ կարելի կլինի Վիվառոյի հաշվից գործարք կատարել: Հաճախորդին պատրաստակամ կօգնեն կրպակների աշխատակիցները, ովքեր կհաստատեն նրանք ինքնությունը և տվյալների համապատասխանությունը:
Եթե կրպակի աշխատակիցը տեղում չլինի, ապա հաճախորդը հեռախոսազանգ կստանա Telcell Կանչերի կենտրոնից և գործարքի քայլերը կկատարի ըստ վերջինիս հրահանգների:

Օգտվեք Պրես Ստենդի կրպակներում տեղադրված տերմինալներից, որոնց օգնությամբ կանխիկ դրամի ստացումը կլինի հեշտ և արագ:
Ծանոթացեք տերմինալներից օգտվելու քայլերին , տերմինալների ցանկին և Telcell մասնաճյուղերին:


