Ֆրանսահայ երգչուհի Հելեն Սեգարան անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձություններին: Նա այս մասին գրել ֆեյսբուքյան իր էջում՝ օգտագործելով #PrayForArmenianSoldiers հեշթեգը:
«Ադրբեջանը և Ղարաբաղը պատերազմի մեջ են: Քաղաքացիական անձինք և երեխաներ են սպանվել: Մեդիա դաշտը չի խոսում սրա մասին, և շատերը անտարբեր են: Իմ սիրտը կոտրվում է` տեսնելով, որ պատմությունը կրկնվում է այսքան երկար ժամանակ: Խնդրում եմ, ընկերներ, տեղադրեք ձեր պատերին, որ մարդիկ իմանան: Կանգնեցրեք այդ բարբարոսությունն Լեռնային Ղարաբաղում և ամենուր: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, սակայն վերջերս այն ամեն ինչ խառնում է աշխարհում։Սակայն տեսնել, թե ինչպես են մարդիկ սպանվում ամենուր այս մոլորակում, տեսնել այս աշխարհը, որն արնահոսում է, և այն ատելելության չարախոսությունները, որ որոշները շրջանառում են համացանցում, անհանգստացնող է»,- նշել է նա:
Հելեն Սեգարան իր գրառմանը կցել է Հայաստանի դրոշը և հավելել, որ խավարը չի հաղթի լույսին: Նա նաև մտահոգություն է հայտնել այն մասին, թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհում: