▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կանանց մրցաշարեր՝ կանանց միամսյակի առթիվ

 

Отображается файл "5.jpg"

Արդեն երրորդ տարին անընդմեջ Վիվառոն կանանց տոների կապակցությամբ կազմակերպում է կենդանի մրցաշարեր, որտեղ մասնակցում են միայն կանայք:

Հավատարիմ մնալով ավանդույթին, այս անգամ ապրիլի 6-ին կին մասնակիցները հրավիրվել էին Տիգրան Մեծ 2 հասցեում գտնվող Վիվառո Սպորտ բար, որտեղ կայանալու էին Նարդու և Բլոտիմրցաշարերը: Մրցումներին մասնակցելու համար, որոնք, ինչպես միշտ, անցկացվում էին առանց մուտքավճարների, գրանցվել էր 28 մասնակից:

Մրցաշարերի մրցանակային ֆոնդ Վիվառոն սահմանել էր 500.000 դրամ: Նշենք, որ և՛ նարդի, և՛ Բլոտ խաղերում  բոլոր մասնակիցներն էլ արժանացան դրամական պարգևների, իսկ 1-ից 3-րդ տեղ գրաված կանայք՝ նաև պատվոգրերի և գավաթների:

Նարդու մրցաշարում հաղթող ճանաչվեց Ալլա Մարգարյանը, ով եզրափակչում 5:4 հաշվով պարտության մատնեց Անուշ Բադալյանին: Ի դեպ, Ալլան Վիվառոյի թիմում մասնակցել է անցած տարի Թբիլիսիում կայացած Նարդու աշխարհի գավաթի խաղարկությանը և գրավել 2-րդ պատվավոր տեղը:

Իսկ Բլոտի մրցաշարում եզրափակիչ հանդիպումը տեղի ունեցավ Աննման Աղանիկյանի և Կարինե Հակոբյանի միջև: 101:90 հաշվով առավելության հասավ տիկին Աղանիկյանը:

Վիվառոն հիանալի տոն պարգևեց կանանց՝ կազմակերպելով ավանդաբար «տղամարդկային» համարվող խաղերի մրցաշարեր: Միջոցառումն ավարտվեց հյուրասիրությամբ և շնորհավորանքներով՝ մախթելովմասնակիցներին և հյուրերին կանացի երջանկություն և ֆինանսական բարեկեցություն:

Отображается файл "1.jpg"

 

 

 

 

 

 

 

 

 

Նկարները կարող եք դիտել՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее