▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կան որոշ ապացույցներ Ադրբեջանում ՊԲ զինվորների մարմինների նկատմամբ ոտնձգությունների մասին.Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը խոսել է Արցախի Հանրապետության զինծառայողների մարմինների նկատմամբ Ադրբեջանի կողմից ոտնձգությունների մասին: Մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ արդեն բաց և փակ աղբյուրներից տեղեկություններ կան, որ ադրբեջանական զինված ուժերի ներքո գտնվում են Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների մարմիններ: «Որոշ ապացույցներ կան, որ մեր զինծառայողների մարմինների նկատմամբ Ադրբեջանը որոշակի ոտնձգություններ է կատարել, որոնք խստագույնս արգելված են միջազգային մարդասիրական իրավունքով: Իհարկե, երբ ավելի մանրամասն ապացույցներ ունենանք, կներկայացնենք»,- ասաց Բեգլարյանը: Նրա խոսքով` միջազգային հանրության պատասխանատվությունն է բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել, որպեսզի կանխարգելվեն այդպիսի հնարավոր ոտնձգությունները և վայրագությունները: «Եթե արձանագրվեն այդպիսի դեպքեր, ապա պետք է համապատասխան պատիժ սահմանվի նաև միջազգային հանրության կողմից»,- եզրափակեց Բեգլարյանը:

Արտակ Բեգլարյանի ճեպազրույցը Արցախից՝ ամբողջությամբ՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее