▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կան մարդիկ, ովքեր, հասնելով ինչ-որ մի պաշտոնի, հասարակ աթոռը դարձնում են իրենց կուռքը

Երգիչ Մհերը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Աթոռը, որի վրա նստած եմ հանդիպեցի պատահմամբ։

Եվ ակամայից պատկերացրի, որ, իսկապես, մեր իրականության մեջ կան մարդիկ, ովքեր, հասնելով ինչ-որ մի պաշտոնի, որոշ ժամանակ անց այս հասարակ աթոռը դարձնում են իրենց կուռքը, որից նրանք ուղղակի կառչած են։

Մի բան, սակայն, հաստատ է. կյանքում ամեն ինչ էլ ժամանակավոր է, և այդ ընթացքում կարող են լինել բազմաթիվ աթոռներ, բայց գահը մեկն է, և այդ Աստծո գահն է՝ նրա մեծության, փառքի ու գերիշխանության խորհրդանիշը, և գալու է հենց այդ գահի առջև կանգնելու և պատասխան տալու ժամանակը։

Քրիստոս Ծնավ և հայտնեցավ: Ձեզ և մեզ մեծ Ավետիս: Օրհնյալ է ծնունդը Քրիստոսի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее