▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կամոյի շրջանում փեսան 2 ընկերների հետ մերկացրել և հրկիզել է աներձագին՝ տան նրա բաժնին տիրանալու համար

1in.am-ը գրում է. Կամոյի շրջանի անտառտնտեսության Նորադուզի հատվածում, ճանապարհից մոտ երկու կիլոմետր դեպի անտառի խորքը, մի փոքրիկ բացատում հայտնաբերվել էր մահամերձ մի տղամարդ: Նա լրիվ մերկ էր, մարմինը հրկիզել էին, բայց կրակը հանգել էր, տղամարդը դեռևս շնչում էր…

Մահամերձին տեղափոխել էին Կամոյի կենտրոնական հիվանդանոց:

Չնայած անհայտ տղամարդու օրհասական վիճակին, նա ինչ-որ վանկեր էր արտաբերում, փորձում էր ինչ-որ բան հայտնել իրեն շրջապատած ոստիկաններին ու բժիշկներին:

Տղամարդու կողմից արտաբերված վանկերը ի մի բերելով՝ իրավապահները ենթադրել էին, որ նա Մասիսի կամ Մարտունու շրջանի բնակիչ է, անունը՝ Դավո, Դավիթ…

Բժիշկների ջանքերն արդյունք չէին տվել: Տղամարդը մահացել էր…

Մասիսի շրջան մեկնած օպերատիվ խումբը հաջորդ օրը պարզել էր, որ հիվանդանոցում մահացած տղամարդը Ղուկասավան գյուղի բնակիչ, տաքսու վարորդ Դավիթ Մ.-ն էր:

Սպանվածի հարազատների հարցաքննությունների ժամանակ իրավապահների ուշադրությունը գրավել էր նրա քրոջ ամուսինը՝ Ժուլիվերը: Մտաբերել էին՝ երբ մահամերձ Դավիթին հարցրել էին՝ ո՞վ է նրան այդ վիճակին հասցրել, նա արտաբերել էր. «Ժու-ու-ու-լ»: Այն ժամանակ մտածել էին, որ այրվածքներից տառապող Դավիթը ջուր է ուզում…

Ժուլիվեր Հ.-ն նախկինում մի քանի անգամ դատապարտված էր: Հարցաքննությունների ժամանակ հարցերին պատասխանում էր կակազելով, անհանգիստ շուռումուռ գալով, խճճվելով ու սայթաքելով:

Ի վերջո, հարցաքննություններից մեկի ժամանակ նա խոստովանել էր, որ ինքն է սպանել Դավիթին, ասել էր, թե մենակ է արել… Սակայն քննությամբ բացահայտվել էին նաև նրա հանցակիցները:

Ժուլիվերի կենսագրության որոշ էջեր ուշագրավ էին եղել գործը քննողների համար:

1987 թվականին 20-ամյա Ժուլիվերն ամուսնացել էր անչափահաս աղջկա հետ:

1989 թվականին նա լքել էր կնոջն ու երկու երեխաներին և բնակություն էր հաստատել սիրուհու՝ Ղուկասավանի բնակչուհի, երկու երեխաների մայր, այրի Արաքսյայի հայրական տանը: Այդ տանը գրանցված ապրում էր նաև Արաքսյայի եղբայր Դավիթ Մ.-ն:

Արաքսյայի ծնողներն ու եղբայրը դեմ էին եղել, որ Արաքսյան ապրի Ժուլիվերի հետ: Բայց Արաքսյան համառել էր:

Դավիթը, չցանկանալով քրոջ հետ ապրել նույն տանը, առաջարկել էր, որ քույրը որպես նվիրատվություն՝ տունը ձևակերպի իր անունով: Դավիթը քրոջն ու Ժուլիվերին առաջարկել է նոր հողամաս ստանալ ու իրենց համար տուն կառուցել կամ տեղափոխվել Վարդենիս ու հաստատվել լքված տներից մեկում:

Արաքսյան ու Ժուլիվերը չէին ընդունել Դավիթի առաջարկը, տան շուրջ նրանց վեճերը պարբերաբար կրկնվել էին:

Առավել մանրմասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее