Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը հարցազրույց ունի երգչուհի Անի Քրիստիի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
-Անի, կնոջ կյանքում առանձնահատուկ տեղ ունի տղամարդը, ընտանիքը, երեխան... այս ամենն ունենալն, իհարկե, ճակատագրի ձեռքերում է, բայց շատ հաճախ մենք ինքներսարհեստական խոչընդոտներ ենք ստեղծում մեր վախերով, մեր բծախնդրությամբ: Երբեւէմտածե՞լ եք այս հարցի շուրջ, այս առումով ներքին անհանգստություն չունե՞ք:
- Տղամարդը, ընտանիքը, երեխան, իհարկե, առանձնահատուկ տեղ ունեն, բայց այն դեպքում, երբ խոսքը իդեալական ընտանիքի մասին է՝ իր թերություններվ: Հիմա, ցավոք, շատ բաներ է փոխվել, եւ մենք էլ, այդ ամենին ականատես լինելով, ինչպես նշեցիք, ունենք վախեր: Բացի այդ վախերը, տարիքի հետ կապված փոխվում է մտածելակերպդ ու արժեհամակարգդ, եւ դրանից ելնելով էլ ընտանիք կազմելու հարցը բարդանում է: Ասում են՝ պետք է սիրահարվելուց հետո շուտ ամուսնանալ, որպեսզի շատ բաներ չնկատես, իսկ երբ չի ստացվում շուտ ամուսնանալ, ապա տարիքի հետ շատ ավելին ես նկատում ու հասկանում: Արդյունքում գալիս ես այն մտքին, որ քեզ ոչ մեկ պետք չէ: Իհարկե, ինքս էլ երբեմն այդպես եմ մտածում, բայց նաեւ խորապես գիտակցում եմ ընտանիք կազմելու կարեւորությունը: Տեսակով ես այնպիսինն եմ, որ սիրում եմ ամեն հարցում իդեալական իրավիճակ եւ դա վերաբերվում է նաեւ ընտանիքին: Եթե այս հարթության մեջ կան թերություններ, ապա ինձ համար ավելի լավ է չլինի այդ ընտանիքը: Ես երբեք չեմ կարողանա հասկանալ այն տղամարդակնց, ովքեր ամուսնանալուց հետո դավաճանում են իրենց կանանց ու համարում են, որ իդեալական ընտանիք ունեն: Ես չեմ հասկանում այն կանանց, ովքեր ամուսնանում են չսիրելով ու կարողանում են մինչեւ կյանքի վերջ դավաճանելով մնալ նրա կողքին: Հավատացեք՝ նման բոլոր ընտանիքների երեխաներն ունեն ներքին հոգեբանական խնդիրներ: Այս ամենը չէի կարող գիտակցել 20 տարեկանում, բայց երբ կյանքդ ապրում ես ու ոչ միայն լսում ես, այլեւ տեսնում ու զգում, ապա շատ ավելին ես գիտակցում: Երբեւէ չեմ հասկացել այն զույգերին, ովքեր իբրեւ թե հանուն երեխաների գնում են զոհաբերության ու շարունակում են ապրել չստացված ընտանիքում: Ես երբեք չեմ հայտնվի այդ իրավիճակում: Այս պատճառով իմ կյանքում ամուսնություն կլինի այն ժամանակ, երբ զգամ, որ այդ տղամարդուն ուզում եմ իմ ողջ կյանքում տեսնել, եւ ես էլ իր համար կլինեմ օրինակելի կին: Ես ունեմ օրինակելի կնոջ նախապայմանները, պարզապես ամեն մեկին այն չեմ ուզում շռայլել:
Անի, դուք կայացած երգչուհի եք, ունեք ճանաչում, սեր, երկրպագուներ: Ի՞նչ երազանքունեք, որ այդպես էլ անկատար է մինչ օրս ու դուք շարունակում եք պայքարել՝ դրանհասնելու համար:
- Յուրաքանչյուր թվացյալ կայացած մարդու համար կան շատ-շատ երազանքներ, որոնք ինձ համար նպատակային են: Իհարկե, կարող եմ շատ առումով ինձ կայացած համարել, բայց դեռ շատ երիտասարդ եմ ու անելիքներ էլ շատ կան, այնպես որ բազում կետեր կան իմ կյանքում, որոնք դեռեւս անկատար են: Նպատակներս շատ են, որոնց իրագործման համար պետք են կյանքիս տարիներն ու մի փոքր ավելի շատ աշխատասիրություն:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև` Առաջին անգամ ուզում եմ ներողություն խնդրել կյանքումս եղած բոլոր տղամարդկանցից. Անի Քրիստի
Ես չցանկացա, որպեսզի իմ և ամուսնուս հարաբերությունները հասնեին միմյանց ատելու աստիճանի. Անի Քրիստի