▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կալանավորել է Սուրեն Պապիկյանի խորհրդականի տղան

Դատարանը կալանավորել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականի տղային։

ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, նա կասկածվում է Պռոշյան գյուղում «Չաղ Ռուստամ» մականվամբ քրեական հեղինակության տան մոտ գտնվող կամրջի տակ մահվան ելքով «ռազբորկայի» մեջ։

Կոտայքի մարզի բնակիչ Արտաշես Տոնոյանի հայրը կոչումով գենարալ է և ՀՀ Պաշպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականն է։ 

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել էր Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Մամիկոն Դ.-ն:
 
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 14-ին Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամ» մականվամբ Ռուստամ Ստեփանյանի տան մոտ գտնվող կամրջի տակ տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի ու կրակոցների հետևանքով:
 
Մահացածը երբևէ քրեական պատմությունների մեջ չէր եղել, նա հարգանք էր վայելել ոչ միայն գյուղում, այլև շրջապատում ու շատերի համար զարմանք ու զայրույթ էր եղել, թե ով էր կրակոց արձակել իր ընտանիքի հետ արդար քրտինքով հաց վաստակող  Մամիկոն Դ.-ի վրա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее