▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կադրեր Կարեն Սիմոնյանի բնակարանում իրականացվող խուզարկությունից

***

Կադրեր Կարեն Սիմոնյանի բնակարանում իրականացվող խուզարկությունից 

Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվում «Հայաստան» դաշինքի համակիրների կողմից ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում,- հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Սիմոնյանը «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու է, ցուցակի հերթական 20-րդ համարն է։

Հունիսի 22-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ենթադրյալ ընտրակաշառքի վերաբերյալ հերթական ձայնագրությունն էր հրապարակել, որտեղ հեռախոսազրույցի ժամանակ նշվում էր նաև Կարեն Սիմոնյանի անունը։

***

«2,5 ժամ տևեց ընդհանուր օպերացիան: Փնտրում էին զենք-զինամթերք, չիպեր, թղթեր, փաստաթղթեր»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանը՝ անդրադառնալով իր բնակարանի այսօրվա խուզարկությանը: «Ընդամենը հայտնաբերեցին մեկ նոթատետր, որի մեջ կինս իր աշխատանքներն էր կատարում: Հավաքեցին բոլոր հեռախոսները, նաև՝ երեխաների»,-նշել է նա:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее