▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կադիրովի ընտանիքին պատկանող վիլլաներ են հայտնաբերվել Դուբայում

Չեչնիայի ղեկավարի զարմիկը՝ Շախրուդդի Էդիլգիրիևը, ունի չորս շքեղ առանձնատուն Դուբայում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 20 միլիոն դոլար արժողությամբ, հայտնում է MT-ն։

Լրագրողների կողմից ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ Էդիլգիրիևն իր առաջին վիլլան գնել է «Zabeel Investment»-ից 2022 թվականի դեկտեմբերին։ Գույքն ունի 1026քմ մակերես։ 

Էդիլգիրիևը գնել է տուն, որը վարձով է տրվել հյուրերին, ովքեր փնտրում են «շքեղություն, հարմարավետություն և բացառիկ գաղտնիություն»:

Իր հետաքննության ընթացքում «Ուկրաինսկայա պրավդան» ավելի վաղ գրել էր, որ Կադիրովն այս վիլլան օգտագործում էր որպես Չեչնիայի «ոչ պաշտոնական դեսպանատուն» մոտավորապես 2014 թվականից։

Այս տանը բնակվել է նաև Չեչնիայի Հանրապետության ղեկավարի այն ժամանակվա ներկայացուցիչը արաբական և մահմեդական երկրներում՝ Կադիրովի մեկ այլ զարմիկ՝ Թուրկո Դաուդովը։ Ինչպես իր զեկույցում գրել է Միացյալ ծառայությունների թագավորական ինստիտուտը, վերջինիս ջանքերի շնորհիվ է, որ մերձավորարևելյան երկրները չեն միացել Ռուսաստանի դեմ ուկրաինական պատերազմի համար սահմանված պատժամիջոցներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее