Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում. Ինչպես հայտնի հուլիսի 7-ին, ժամը 19:47-ին սահմաններում Կորյունի փողոցի թիվ 5 շենքի բնակարանից հայտնաբերվել էր Երեւան քաղաքի ավագանու նախկին անդամ, «Ճվճվ Արո» մականվամբ հայտնի 52-ամյա Արա Վարդանյանի դին:
Վերջինիս մտերիմներն ահազանգել են Արտակարգ իրավիճակների նախարարություն եւ հայտնել, որ վերոնշյալ քաղաքացին չի արձագանքում դռանթակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները, բացելով բնակարանի դուռը, հյուրասենյակի բազմոցին հայտնաբերվել էին 1964 թ. ծնված Արա Վարդանյանի դին:
Դեպքից հետո սկսեցին վարկածներ շրջանառվել, թե ինչը կարող էր լինել Արա Վարդանյանին մահվան պատճառը:


