Վերջին օրերին համացանցում է հայտնվել բլոգերներից մեկի կողմից կազմված «Հայաստանի 10 ամենաագրեսիվ ու ոչ ադեկվատ աստղեր» տասնյակը, որոնց շարքում էր նաև ասմունքող Լիանա Զուրաբյանը: Life.panorama.am-ը կապ է հաստատել նրա հետ՝ պարզելու, թե բանաստեղծուհին ինչ կարծիքի է նման նկատառման վերաբերյալ.
«Այս կյանքում ոչ մի բան ճիշտ չի արվում, մարդիկ էլ ոչինչ ճիշտ չեն հասկանում, իսկ ես ճշտի կողմը կանգնած մարդ եմ, դրա համար էլ մարդիկ իմ մասին նման կարծիք են կազմում: Երբ ես գնում եմ «Վիտամին ակումբ», որն ուրախ ակումբ է և պետք է ես էլ ուրախացնեմ ու ինքս էլ ուրախանամ, այնտեղ ինձ կրկին սխալ են հասկանում, երբ ես գնում եմ ուրախ առիթներ վարելու՝ հանդիսավորությամբ եմ զբաղվում և գեղեցիկ կերպով անցկացնում եմ տվյալ միջոցառումը, ասում են ասմունքողը չպետք է հանդիսավորությամբ զբաղվի, այսինքն՝ կրկին ինձ սխալ են հասկանում»,-նշել է նա:
«Մարդիկ չեն սիրում իրենց մասին ճշմարտությունը լսել, բայց ես էլ ճշմարտության կողմնակիցն եմ: Ճիշտը, երբեմն, կարող է այնքան էլ հաճելի չլինի լսել, բայց ես ճիշտը ասում եմ մարդկանց երեսներին, արդյունքում ինձ չեն հասկանում և չեն սիրում: Շատախոսությունս իմ դեմ է օգտագործվում, որի արդյունքում սկսկում են ինձ քննադատել: Մարդիկ ճերմակը չեն սիրում նկատել, միշտ փորձում են այդ ճերմակը քողարկել, թաքցնել, դրա համար ես հիմա փորձում եմ ոչնչի չհետևել, ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե մարդիկ ինչ են մտածում, ես իմ գործն եմ անում և, Փառք Աստծո, ես ունեմ իմ լսարանը, ովքեր հասկանում են ինձ, իսկ այդ քննադատողները, եթե ցանկանան, կարող են գալ, լսել իմ ասմունքը և իրենց աշխարհը վերափոխեն»,- հավելել է Լիանա Զուրաբյանը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև`Սերժն ու Ծառուկյանն ինձ պետք է պարգև տան` քաղաքական թեման շեղելու համար. Լիանա Զուրաբյան