▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ջրցան տեխնիկան՝ Երևանի կանաչապատում ՀՈԱԿ-ի տնօրենի խաղալիք ա ծառայում»

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրելով․ «2-րդ մասիվի Վերածննդի այգու բարեկարգման համար Երևանի քաղաքապետարանն արդեն իսկ ծախսել է 438 միլիոն դրամ։ Այգու բարեկարգման ավարտի ժամկետ նշված էր 2024 թվականաի նոյեմբեր ամիսը, այսինքն այգին պետք է պատրաստ լիներ 8 ամիս առաջ։ Թե՛ շինարարական նորմերով, թե՛ ավագանու որոշմամբ հստակ սահմանված է, թե ինչպիսի խնամք պետք է տարվի ծառերի ու այլ բուսականության նկատմամբ շինարարության ընթացքում, բայց 3 տարում դրանց մասին որևէ կետի իրականացում չի եղել։ Այգին 3 տարվա ընթացքում չի ոռոգվել և խոտը չի հնձվել, իսկ Երևանի կանաչապատում ՀՈԱԿ-ը հրաժարվում է դա անելուց, նույնիսկ այսօր։ Վարդավառի օրը պարզվեց, որ նման տարածքները ջրելու համար Կանաչապատում ՀՈԱԿ-ում կան հիանալի ջրցան տեխնիկաներ, սական այն օրինակ այս այգում ծառայեցնելու փոխարեն Վարդավառից - Վարդավառ տնօրենի խաղալիքա ծառայում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее