
Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելի կինը՝ Տաթևիկ Մանուկյանը, գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որը ստորև ներկայացնում ենք.
«Ես զավակն եմ մի մարդու, ով 2008 թվականի մարտի 1-ի ծեծվածներից էր... Ես զավակն եմ մի բժշկի, ում «բերանը փակելու» դիմաց առաջարկեցին գլխավոր բժշկի պաշտոն կամ ցմահ անաշխատանք մնալու հեռանկար... Ընտրեց երրորդ տարբերակը՝ լքեց երկիրը...
Հիմա ես Եվրոպական Պառլամենտի պատգամավորի կին եմ ու ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՄ իրենց բողոքը խաղաղ բարձրաձայնող ժողովրդի վրա ուժ գործադրելու դեպքում ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐՁՐ ԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ բարձրացնել այդ փաստը... #ԻմՔայլը»,- գրել է նա:


