Դիտեք նաև՝
Tert.am-ը հարցազրույց ունի երգիչ Ձախ Հարութի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
«Եկել էի Հայաստան՝ բեմի ձևավորման, լուսավորման հարցերը քննարկելու, համերգիս ծրագիրը հաստատելու։ Երաժիշտների հետ ծրագրերն ենք պատրաստում, որպեսզի մինչև իմ գալը նվագախումբն անի իր փորձերը»,– ասաց երգիչն ու հավելեց, որ համերգին ներկայանալու է թարմացված երգացանկով։
Ձախ Հարութն իր հանդիսատեսին կներկայանա ինչպես հին ու սիրված, այնպես էլ նոր կատարումներով։ Ի դեպ, հին երգերն էլ կհնչեն երաժշտական նոր ձևավորմամբ ու մոտեցմամբ. «Կան երգեր, որոնցից ուղղակի չեմ կարող հրաժարվել։ Շատ սիրուն ծրագիր է կազմված։ Կարծում եմ` պիտի լավ պահեր պարգևենք հանդիսատեսին»։
Համերգին սպասվում են նաև անակնկալ զուգերգեր, սակայն երգիչը չի ցանկանում փակագծեր բացել։ «Արտիստներ կան, որոնց հետ զուգերգեր ունեմ, սակայն ուզում ենք նրանց անուններն անակնկալ մնան»,– նշեց Հարութը։
Երգիչը ոգևորված է երևանյան մենահամերգով, քանի որ հայրենիքում վաղուց մենահամերգ չի ունեցել։ «Ես այստեղ եմ ծնվել մեծացել։ Ուրախ եմ, որ իմ ժողովրդին ներկայանալու առիթ ունեմ։ Ժողովրդի սերն ու հարգանքն ունեմ։ Ակնկալում եմ, որ լավ պահեր կպարգևեմ իրենց»։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում