▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժողովուրդը հայերի հանդեպ պետական քաղաքականությանը չի աջակցում.Ֆաթիհ Աքըն

 

Հայոց ցեղասպանության մասին The Cut ֆիլմի ռեժիսոր, գերմանաբնակ թուրք Ֆաթիհ Աքընն իր վերջին հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան փոխվել է, և այդ փոփոխության մի մասնիկն էլ ինքն է:Թուրքական «Բիրգյուն» կայքի փոխանցմամբ՝հայտնի ռեժիսորն ընդգծել է Ցեղասպանության փաստին առերեսվելու անհրաժեշտությունը:
«Ընտանիքս թուրք է: Հայոց ցեղասպանությունը մեր պատմության և մշակույթում այլ տեղ ունի: Դա մի կետ է, որը ոչ բոլորը գիտեն և ոչ բոլորն են խոսում: Ֆիլմ նկարելու ամենամեծ պատճառն էլ այն էր, որ ցանկացա մարդկանց համար այդ ցավերը քննարկելու համար հարթակ ստեղծել: Կարծում եմ, որ թուրք ժողովուրդը պատրաստ էր նման ֆիլմի»,-ասել է նա:
Աքընը նշել է, որ պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի մահը բեկում է առաջացրել:
«Վերջին 8 տարում՝ Հրանտի սպանվելուց հետո, շատ բան փոխվեց: Դա շրջադարձային եղավ: Պետությունը հասկացավ, որ նման քաղաքականությունն անիմաստ է: Դեպքից հետո 100 հազար մարդ փողոց դուրս եկավ: Եվ այդ մարդիկ հայ չէին, թուրք էին: Բոլորն ասում էին. «Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»: Այդ ամենը ցույց տվեց, որ ժողովուրդը հայերի հանդեպ պետական քաղաքականությանը չի աջակցում»,-ասել է նա:

Հայոց ցեղասպանության մասին The Cut ֆիլմի ռեժիսոր, գերմանաբնակ թուրք Ֆաթիհ Աքընն իր վերջին հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան փոխվել է, և այդ փոփոխության մի մասնիկն էլ ինքն է:Թուրքական «Բիրգյուն» կայքի փոխանցմամբ՝հայտնի ռեժիսորն ընդգծել է Ցեղասպանության փաստին առերեսվելու անհրաժեշտությունը:

«Ընտանիքս թուրք է: Հայոց ցեղասպանությունը մեր պատմության և մշակույթում այլ տեղ ունի: Դա մի կետ է, որը ոչ բոլորը գիտեն և ոչ բոլորն են խոսում: Ֆիլմ նկարելու ամենամեծ պատճառն էլ այն էր, որ ցանկացա մարդկանց համար այդ ցավերը քննարկելու համար հարթակ ստեղծել: Կարծում եմ, որ թուրք ժողովուրդը պատրաստ էր նման ֆիլմի»,-ասել է նա:
Աքընը նշել է, որ պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի մահը բեկում է առաջացրել:«Վերջին 8 տարում՝ Հրանտի սպանվելուց հետո, շատ բան փոխվեց: Դա շրջադարձային եղավ: Պետությունը հասկացավ, որ նման քաղաքականությունն անիմաստ է: Դեպքից հետո 100 հազար մարդ փողոց դուրս եկավ: Եվ այդ մարդիկ հայ չէին, թուրք էին: Բոլորն ասում էին. «Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք»: Այդ ամենը ցույց տվեց, որ ժողովուրդը հայերի հանդեպ պետական քաղաքականությանը չի աջակցում»,-ասել է նա:

Artsakhpress.am

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее