«Ուզում ես ուզի, չես ուզում ուզի սկզբունքով որոշումն ընդունվե՞ց )) Է իբր երկրում ժողովուրդ պահելու իմաստը որն ա՞: Հավ պահեք, հավ ))» ,- ֆեյսբուքյան իր էջում գրել է հումորիստ Արման Գևորգյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 17-ին, 102 կողմ, 3 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել է Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերը:
Հավելենք, որ նոյեմբերի 10-ին կառավարության նիստին հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը եւ ուղեկցող օրինագծերի փաթեթը, որոնց համաձայն՝ աշխատող յուրաքանչյուր քաղաքացի պետք է ամսական 1000 դրամ վճարի զինծառայողների օգնության հիմնադրամին: