▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջուսը՝ խելահեղ անակնկալի ու անձնականի մասին

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է. Ջուսը շուտով իր երկրպագուների դատին կհանձնի իր եւ Dj Donz-ի համատեղ աշխատանքի հիման վրա նկարահանած նոր տեսահոլովակը:

«Հոկտեմբերի կեսերին կկայանա իմ եւ Dj Donz-ի նոր տեսահոլովակի պրեմիերան, որի ռեժիսորն է Լայերտ Համբարյանը: Տեսահոլովակի նկարահանումները կատարավել են օգոստոսի սկզբին: Ի դեպ, տեսահոլոավկի նկարահանման համար մենք ընտրել էինք մի այնպիսի վայր, որը շատերի համար զարմանալի կլինի, այստեղ դեռեւս ոչ մեկ տեսահոլոավակ չի նկարահանել, շատ օրիգինալ է լինելու, հավատացնում եմ: Ինձ թվում է, այս տեսահոլովակը կտարբերվի իր բնական, ոչ բեմականացված լինելով»,- զրույցում նշեց երգչուհին:

«Նկատեմ նաեւ, որ այս աշխատանքը բառի ամենաբուն իմաստով  իմ եւ Dj Donz-ի համատեղ աշխատանքն է, քանի որ ես գրեցի երգը, իսկ նա գործիքավորեց, իսկ արդեն խոսքերը գրեց Մար Հովհաննիսյանը, ով դեռ շատ մեծ ճանաչում չունի, դե իսկ երգը վերջնական տեսքի է բերել ինձ համար անփոխարինելի Գուժը: Արդյուքնում ստացվել է շատ հիթային, ակումբային երգ, որը կոչվում է  «You are the one»: Այն շատ պարային, ռիթմիկ երգ է, որը հույս ունենք կդառնա հայկական ակումբներրի ամենահիթային երգերից մեկը»,- պատմեց Ջուսը: 

Տեսահոլովակի նկարահանման ընթացքից եւ իր կերպարներից խոսելով՝ Ջուսը նկատեց, որ տեսահոլովակի գլխավոր շեշտը պարային կադրերն են լինելու, որոնք ամբողջությամբ հիմնաված են եղել իմպրովիզի վրա. «Մենք տարբեր պարային խմբերից համախմբեցինք լավագույն պարողների՝ հատուկ որոշմամբ, որպեսզի նրանք նույն ձեռագիրը չունենային եւ նույն ոճով աչքի չընկնեին: Մենք կոնկրետ պար չբեմադրեցինք եւ որոշեցինք, որ նրանք պետք է պարեն այնպես, ինչպես այդ պահին կցանկանան, երբ լսեն երաժշտությունը: Նրանց հետ միասին էլ ես ներկայացրի իմ պարը իմպրովիզ ոճում, որը բավականին հետաքրքիր եւ դինամիկ ստացվեց: Ես ուզում էի ներկայացնել տարբերվող մի գործ, որի նմանը դեռ չէր եղել եւ կարծում եմ, ստացվեց,- նշեց նա, իսկ իր կերպարների մասին հավելեց, - տեսահոլովակում ես հանդես եմ գալիս երկու կերպարներում, որոնցով ինչպես միշտ զբաղվել են դիմահարդար Մերի Հարությունյանը եւ վարսահարդար Լիանա Բիրագովան, իհարկե, նրանք ստեղծել են այն կերպարները, որը նախապես պատկերացրել է իմ անփոխարինելի ոճաբան Սերժ Հարությունյանը: Պետք է նկատեմ, որ կերպարներս համարձակ են, միմյանցից տարբերվող եւ սեքսուալ, վերջինը հատկապես վերաբերվում է երկրորդ կերպարիս, որն ավելի գլամուրային է»:

Անդրադառնալով իր գործունեությանը՝ Ջուսը մեզ հետ զրույցում նկատեց, որ լավ եւ համապտասխան առաջարկի դեպքում կցանկանար կրկին եթեր դուրս գալ. «Եթե լինի ինձ համապատասխան առաջարկ, որը նաեւ ինձ հետաքրքիր կլինի, շատ կցանկանամ կրկին հաղորդավարուհու կերպարով հանդես գալ, բայց նման մի բան ստեղծելու համար հարկավոր են հովանավորներ, որոնց գտնելը իմ գործը չէ, այնպես որ հեռուստաընկերությունների կողմից կսպասեմ առաջարկների: Միաժամանակ, պետք է նկատեմ, որ բացի նոր տեսահոլովակից, արդեն հաջորդ տարվա համար երկու շատ խելահեղ գործի մասին եմ մտածում, որը կցնցի բոլորին, այն շոկ է առաջացնելու բոլորի մոտ, նման բան ոչ մեկ ինձնից չի սպասում, անգամ ես ինքս եմ շոկի մեջ, որ նման երգ պետք է ներկայացնեմ»,- պատմեց երգչուհին:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее