▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջուլիա Ռոբերթսը կորցնում է տեսողությունը

Տարիների ընթացքում Ռոբերթսի մոտ բարդանում է ռևմատոիդ արթրիտը։
 
Արևմտյան ԶԼՄ-ները հայտնում են, որ դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը շատ արագ կորցնում է տեսողությունը, իսկ վերջին մի քանի ամիսները ընթացքում նա գրեթե կուրացել է։ 
 
48-ամյա դերասանուհին տառապում է ոչ միայն տեսողության բացակայությունից, այլ նաև գլխացավերից և մեջքի հատվածում ցավերից։ «Ծանոթները սկսել են չճանաչել նրան։ Նույնիսկ անցորդները դրսում չեն հասկանում, թե ով է իրենց դիմաց կանգնած։ Կյանքում նա շատ ավելի տարեց է երևում, քան կինոյում։ Նրա մաշկը ծերացել է և պատվել է կնճիռներով, բայց ամենից շատ Ջուլիային վախեցնում է իր տեսողությունը։ Այժմ նա մշտապես կրում է ակնոցներ, բայց իր տեսողությունը շարունակում է վատանալ։ Նա այնքան վատ է տեսնում, որ չի նստում ավտոմեքենայի ղեկին։ Մեկ անգամ նույնիսկ ճանապարհային ոստիկանությունը կանգնեցրել էր իրեն, բայց քանի որ Ջուլիան աստղ է, նրան բաց թողեցին»,- այս մասին պատմել է դերասանուհուն մոտ կանգնած աղբյուրը։ 
 
Հայտնի է, որ 1980 թվականին Ջուլիան ունեցել է մենինգիտ, ինչի հետևանքով էլ  եղել են նման բարդացումներ։
Աղբյուրը՝ Life.panorama.am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее