Այսօր՝ ԱԺ նիստում, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ ի գիտություն, իր խոսքով, նրանց, ովքեր համարում են իրենց Սորոսի հիմնադրամի շահառու, ասաց, որ այսօր Ջորջ Սորոսի ծննդյան օրն է։
Ավելի ուշ ԱԺ փոխխոսնակ Ռուբեբ Ռուբինյանը, դիմելով Արծվիկ Մինասյանին, ասաց․ «Պարո՛ն Մինասյան շնորհավորեցիք Ջորջ Սորոսի ծննդյան օրը, չգիտեի, որ այսօր է, միանում եմ շնորհավորանքներին և ուզում եմ շնորհավորել ձեզ և հատկապես Գեղամ Մանուկյանին, որովհետև նոր գուգլ արեցի և գրեցի Սորոս ու ՀՅԴ բառերն իրար հետ և պարզվեց, որ ըստ Aniarc.am կայքի 2012-15թթ «Երկիր Մեդիան» Սորոսի հիմնադրամից 237 հազար դոլար դրամաշնորհ է ստացել։ Ճի՞շտ եմ, էդ դեպքում շնորհավորում եմ ձեզ Ջորջ Սորոսի ծննդյան կապակցությամբ։ Մաղթում եմ երկար կյանք նրան՝ հանուն «Երկիր մեդիայի»։