Պապարացցիներին հաջողվել է լուսանկարել հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիին անծանոթուհու հետ համբուրվելիս և գրկախառնվելիս: Նրանք երկուսով ընթրել են Լոս-Անջելեսի ռեստորաններից մեկում: Ինչպես երևում է լուսանկարներից, անծանոթ մարդկանց և ընկերների ներկայությունն ամենևին էլ չի խանգարել 54-ամյա դերասանին ռեստորանից դուրս գալուց ցույց տալ իր զգացմունքները՝ ուղղված այս շիկահերին:
Հիշեցնենք, որ 2014թ-ի սեպտեմբեր ամսին Ջորջ Քլունին ամուսնացավ իրավաբան Ամալ Ալամուդդինի հետ, ում հետ ամուսնությունը դարձավ ամենաքննարկվողը և ում հետ դերասանի հարաբերությունները երկար ժամանակ գտնվում էր հանրության ուշադրության կենտրոնում:




