▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջոնի Կարապետյան քո անճաշակ հագուտն ու այդ երգը հայրենասիրության լավագույն դրևորումն էր

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Վերջին շրջանում աստղերը հայրենասիրական ոճի մեջ են։ Հայաստանի համար դժվարին ժամանակներում բոլորը, որպեսզի խուսափեն քննադատությունից, սկսել են հայրենասիրական երգեր երգել և խրոխտ ոճում տեսահոլովակներ նկարահանել։ Ոչ մի կերպ չեմ կարող հասկանալ Ջոնիկ Կարապետյան «երգչի» վերջին տեսահոլովակը։ Հայրենասիրական ոճով երգ է, որտեղ երգիչը ինչպես միշտ մուգ սև ակնոցով և անհասկանալի ոճի կոստյումով է։

Ջոնիկ ջան, ի՞նչ ես դու մտածում, որ քո անճաշակ հագուտն ու այդ երգը հայրենասիրության լավագույն դրևորո՞ւմն էր։ Կամ, եթե դու հայտնի չես և միան շարքային ռեստորանային երգիչ ես, ուրեմն մնա քո ռեստորանում երգ երգիր ու պարտադիր չի, որ դու տեսահոլովակներ ունենաս, նամանավանդ, որ դրանք ոչ նայող, ոչ լսող կա։ Մենք շատ հասկացող հասարակություն ենք ու հանգիստ կարող ենք ըմբռնել, որ դու ռեստորանում երգում ես, մարդիկ պարում են, բայց մեզ համար ավելի քան տարօրինակ է, որ դու պատերազմական իրավիճակում որոշել ես սուտ հայրենասիրական երգ թողարկել, որի միակ նպատակը սեփական PR-ն է։
Նայում եմ տեսահոլովակի դիտումները youtube-ում, դրանց թիվը սարսափելի քիչ է։ Եթե հաշվի էլ առնենք այն, որ տեսահոլովակում նկարահանվել են հայտնի դեմքեր, կարող եմ վստահ ասել, որ դիտումների այս չնչին քանակությունն էլ միայն դրա հաշվին է։

noprblog.wordpress.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее