▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին՝ ես պատրաստ եմ յուրաքանչյուր տեսարանի. Էմմա Մանուկյան

Aysor.am-ը գրում է.

Կայքի զրուցակիցն Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասանուհի Էմմա Մանուկյանն է, դերասան Վիլեն Սարգսյանի կինը: Որո՞նք են երիտասարդ ընտանիքի դժվարությունները, ի՞նչ էկրանային զբաղվածություն ունի դերասանուհին և ո՞րն է նրա ամենանվիրական երազանքը՝ կարդացեք հարցազրույցում:

-Էմմա, բոլորովին վերջերս ավարտվեց Ձեր մասնակցությամբ «Վերջին հայրիկը» -հեռուստասերիալը: Ներկա պահին ի՞նչ զբաղվածություն ունեք:

-Այժմ թատրոնում շատ մեծ թափով ընթանում են Դոստոևսկու «Նետոչկա Նեզվանովա» վեպի  հիման վրա «Անկոչ Աննա» ներկայացման փորձերը, որի բեմադրող ռեժիսորն է Գրիգոր Խաչատրյանը: Ամբողջովին տարված եմ ինձ համար շատ կարևոր այս աշխատանքով:

-Իսկ նոր սերիալի առաջարկ չունե՞ք: 

-Ունեմ, արդեն սկսել եմ նկարահանվել «Աբելի քույրը» սերիալում:

-Ի՞նչ կերպարով:

-Կերպարս՝ Մագդան, մատուցողուհի  է գիշերային  ակումբում: Առաջին հայացքից թեթև վարքի տեր աղջիկ է, բայց իրականում. . . Գիտեք, քանի որ նոր եմ ծանոթանում հերոսուհուս, չեմ կարող շատ փակագծեր բացել: Հուսով  եմ՝ հետաքրքիր աշխատանք է սպասվում:

-Ժամանակին պրոֆեսիոնալ պարով եք զբաղվել, ինչո՞ւ որոշեցիք հեռանալ պարարվեստից:

-ժամանակի սղության պատճառով: Եկավ մի շրջան, երբ անհնարին դարձավ համատեղել երկու մասնագիտություններս ու ընտանիքս. աղջիկս մեծանում է, ու ես չեմ կարողանում բավարար ժամանակ հատկացնել նրան: 

-Որպես երիտասարդ դերասանուհի, ի՞նչ եք կարծում, երիտասարդ կադրերն այսօր ճի՞շտ են «օգտագործվում» թատրոնում և կինոյում: Կարպերները, կարծես, միապաղաղ են, դա դերասանի՞, սցենարիստի՞, թե՞ ռեժիսորի բացթողումն է:

-Անկեղծ ասած՝ դժվար հարց  է, միանշանակ պատասխան տալ չեմ կարող: Բայց կոնկրետ մեր թատրոնում երիտասարդներն ունեն աշխատելու և ինքնադրսևորվելու բոլոր հնարավորությունները: Ինչ վերաբերում է կերպարների միապաղաղությանը, ապա ինձ  թույլ չեմ տա քննարկել կոլեգաներիս բացթողումները, եթե նույնիսկ դրանք առկա են: Չեմ  կարծում, որ տարիքս ու արվեստում անցած ճանապարհս թույլ են տալիս ինձ մատնանշել որևէ մեկի բացթողումը (ժպտում է): Ինքս փորձում եմ ամեն ինչ անել, որ կերպարներս չկրկնվեն:

-Դերասանները մեծամասամբ իրենց տեսնում են այս կամ այն կերպարում ու անհամբեր սպասում այդ երջանիկ օրվան: Ձեզ ի՞նչ կերպարում եք տեսնում, ի՞նչ դեր կցանկանայիք, որ Ձեզ վստահվեր:

-Ինձ ոչ մի կոնկրետ կերպարում չեմ տեսնում: Ստանում եմ դերն ու սկսում տեղավորվել դրա  մեջ (մտածում է): Իսկապես, չեմ կարող թվել կերպարներ, որոնք  երազում եմ խաղալ: Ես արվեստում պրագմատիկ եմ. հիմա  աշխատում եմ իշխանուհի Կատյայի դերի վրա ու դրանից բացի ուրիշ ոչնչի մասին չեմ մտածում՝ մինչև, որ հանձնենք ներկայացումը: Հետո, հուսով եմ՝ կստանամ նոր դեր, ու արդեն այդ դերը կդառնա ամենակարևորը… Եվ այդպես շարունակ:

-Ըստ Ձեզ, որո՞նք են դերասանական աշխարհի մերօրյա խարդախությունները:

-Չեմ հավատում խարդախությունների, հավատում եմ աշխատանքին: Անհնար է, որ  աշխատասեր ու իր գործին նվիրված մարդը չկարողանա իր համար ճանապարհ հարթել: Անհաջողությունների մեջ միշտ ինքս ինձ եմ միայն մեղադրում, և ոչ թե շրջապատին: Ուրեմն պետք էր ավելին անել . . .

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее