
armtimes.com-ը գրում է. 2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով այսօրվա նիստին ցուցմունք տվեց Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը:
Վերջինս դատարանում ասաց, որ դեպքից որոշ ժամանակ առաջ այս գործով վկա Ռուբեն Խաչատրյանի (բարձրաստիճան ոստիկաններից մեկի փեսան,-հեղ.) հետ գնացել է Ճըվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանին հիվանդատես: Վերջինս սըտ էության ասաց այն ինչ այս գործով նիստին պնդել էին նրա հարազատներ: Ըստ այդմ՝ խոսակցությունների ժամանակ, Արա Վարդանյանն այս գործով մեկ այլ վկայի՝ Լեւոն Մեսրոպյանին ասել է, որ վարդենիսցի մեկն իրեն գումար է պարտք (խոսքն այս գործով վկա Վահագն Մանուկյանի մասին է, ով եւ պարտք է եղել Ճըվճբվ Արոյին,-հեղ.) խնդրել գտնել նրան,վերջինս էլ խոստացել է հետաքրքրվել: Արա Վարդանյանը խոսել է 2000 դոլար գումարի մասին, սակայն քիչ անց, ըստ Պետրոս Իսրայելյանի, Լեւոն Մեսրոպյանին է մոտեցել Արա Վարդանյանի մտերիմ Մուշեղ Մուշեղյանն, ով սպանված անձանցից մեկն ու ասել, որ գումարը ոչ թե 2000.այլ 20 000 ԱՄՆ դալար է: Շարունակելով ցուցմունքը Պետրոս Իսրայելյանն ասաց, որ մի քանի օր հետո իր տուն է գնացել Վահագն Մանուկյանը եւ ասել, որ իր պարտքը 200 դոլար է, ինչպես նաեւ նշել, որ պարտքը կտա: Այնուհետեւ գումարի վերաբերյալ խոսակցություն է եղել նրա ընկերոջ՝ Արամ Պետրոսյանի եւ Մուշեղ Մուշեղյանի միջեւ: Նրա խոսքով՝ Մուշեղ Մուշեղյանը Արամ Պետրոսյանի հետ կոպիտ է խոսել:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


