▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժիրինովսկին առաջարկել է Հայաստան ուղարկել ռուս ամուսնացած զինվորականների

Հայաստանում կանանց նկատմամբ հատուկ վերաբերմունք կա. նրանք այլ ապրելակերպ են վարում: Այս մասին ՌԴ Պետդումայում հայտարարել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին՝ կոչ անելով իր գործընկեր պատգամավորներին աջակցել հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագրին:

«Այնտեղ աղջիկները փողոցներում չեն զբոսնում, չեն ծանոթանում տղամարդկանց հետ, և ամուրիներն այնտեղ անելիք չունեն»,- ասել է Ժիրինովսկին:

Պաշտոնյան նաև ընդգծել է Հայաստանում ռուսական զորախմբի քանակի ընդլայնման կարևորությունը՝ ռազմական հակամարտություններն ավելի արդյունավետ ճնշելու համար:

Հիշեցնենք, որ ՌԴ Պետդուման նախօրեին վավերացրեց հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը, որը ստորագրել էին ՌԴ և ՀՀ ՊՆ ղեկավարները Մոսկվայում 2016-ի նոյեմբերի 30-ին:

 

Աղբյուրը՝ araratnews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее