Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատակաн նիստը։ Դատական նիստին 7 ամբաստանյալներից մասնակցում էր միայն Հովհաննես Պետրոսյանը, որը Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված անձն է։ Նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը խնդրեց նիստերի դահլիճ բերել ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանին, քանի որ նրա պաշտպանությունը ստանձնելու համար հանրային պաշտպանի գրասենյակից պաշտպան Էմիլ Գաբրիելյանը ներկայացել է դատական նիստին։
Ժիրայր Սեֆիլյանը, մինչ անդրադառնալով դատարանի հարցին, առարկություն ունի հանրային պաշտպան ներգրավելու հետ կապված, Սեֆիլյանը կոչ արեց «Սասնա ծռերի» անդամներ Վարդան Գերավետյանին եւ Տիգրան Մանուկյանին դադարեցնել հացադուլը։ Նշենք, որ երեկ Գերավետյանը դադարեցրել է հացադուլը։ Անդրադառնալով դատարանի հարցին` Սեֆիլյանն ասաց. «Ձեր անօրինական խուզարկության պատճառով իմ պաշտպանները չեն կարողանում մտնել դատական նիստերի դահլիճ»։
Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը խնդրեց անհիմն հայտարարություններ չանել, քանի որ նա է իր փաստաբաններից պահանջել առանց իր ներկայության նիստի չլինել։ Գործով մյուս ամբաստանյալ Ներսես Պողոսյանը եւս չհրաժարվեց իր պաշտպաններից։ Հանրային պաշտպան Էմիլ Բեգլարյանը նշեց, որ առանց ամբաստանյալների ցանկության չի կարող ստանձնել նրանց պաշտպանությունը, եւ խնդրեց հետաձգել դատական նիստը։
Նյութի աղբյուրը ` hraparak.am


