▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ջենիֆերի 3.5 անգամ թանկ լոպեսը». Ռուբեն Մխիթարյան

Գյումրու ավագանու անդամ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրել է․ ««Ջենիֆերի 3.5 անգամ թանկ լոպեսը».
Արդյո՞ք վատ է, որ Ջեյ Լոն համերգով հանդես եկավ Հայաստանում: Իհարկե՝ ոչ:
Արդյո՞ք պետք է համերգին մասնակցած հայաստանցի հանդիսատեսին քարկոծել ու համարել անհայրենիքներ: Իհարկե՝ ոչ: Դա նվազագույնը անհասկանալի էմոցիոնալության դրսևորրում է: Մարդիկ պետք է նաև ուրախանան և զգան իրենց աշխարհի ոչ պակաս կարևոր մաս:
Բայց...) Աշխարհի ոչ պակաս կարևոր մաս զգալուց պետք է նաև իմանան, որ Հայաստանում օգոստոսի 3-ին Ջեյ Լոն երգել է 1 միլիարդ դրամով, իսկ Ղազախստանում օգոստոսի 1-ին 400 միլիոն թենգեյով: Ինչը նշանակում է, որ Հայաստանում նա երգել է 2.590.000$-ի դիմաց, իսկ Ղազախստանում 3.5 անգամ ավելի քիչ՝ 741.000$ գումարի դիմաց: Ըստ և ղազախական աղբյուրների և հայկական աղբյուրների, համերգներին մասնակցել է մոտ 15.000 զբոսաշրջիկ, ինչի արդյունքում Հայաստանում գեներացվել է իբր 13.300.000$, իսկ Ղազախստանում 6.9 միիարդ թենգե, ինչը հավասարազոր է 12.770.000$-ի: Իսկ հիմա համեմատեք՝
🇦🇲2.590.000$ - 🇰🇿 741.000$
🇦🇲 13.300.000$ - 🇰🇿 12.770.000$
Այսինքն մոտ 3.5 անգամ թանկ վճարելով, Հայաստանը ստացել է ընդամենը կես միլիոն դոլարից ավել էֆեկտ, քան անհամեմատ ավելի շատ ռեսուրսներով և բնակչությամբ հարուստ Ղազախստանը:
Հիմա այստեղ կա կոռուպցիա, թե՞ ոչ, թող մեզ պատմի մեծն առակագիրը, որը դեռևս ԱՆԻՖ-ի ժամանակներից ոչ մի նոր «կռուտիտի» մեխանիզմ չի հորինել:
Հ.Գ. Բոլոր տվյալները վերցրած են պաշտոնական աղբյուրներից և առկա են համացանցում»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее