Օրերս Ջենիֆեր Լոպեսը ներկայացրել է BodyLab ծրագրի մարզումները: Ըստ այդ ծրագրի, ինտենսիվ մարզումների շնորհիվ դուք կարող եք ազատվել ավելորդ կիլոգրամներից և ունենալ ձեր երազած մարմինը:
Երգչուհին իր միկրոբլոգում խորհուրդ է տալիս հետևել իրեն և նիհարել:
«Երբ ես վազում եմ, դու նույնպես վազում ես: Երբ մարզվում եմ, դու նույնպես մարզվում ես: Երբ ուտում եմ, դու ինձ հետ միասին ուտում ես»: