Ջենիֆեր Լոպեսը հրաժարվել է օգոստոսին ելույթ ունենալ Ռուսաստանում՝ հնարավոր քննադատության պատճառով։ Այս մասին հայտնել է տելեգրամյան Mash ալիքը։
Ռուսաստանի ներկայացուցիչները հետաքրքրվել են աստղով Ղազախստանում, Ուզբեկստանում և Հայաստանում նրա շրջագայությունների ֆոնին։ Կողմերը նույնիսկ կարողացել են օգոստոսին կոնկրետ ամսաթիվ և շոուի գին նշանակել՝ ոչ պակաս, քան 1 միլիոն դոլար։
Քննարկումից հետո Լոպեսի թիմը հրաժարվել է համերգից։ Երգչուհու ներկայացուցիչների խոսքով, քանի դեռ Ուկրաինայում պատերազմը շարունակվում, Ջենիֆերը կարող է վտանգի տակ դնել իր հեղինակությունը։ Միևնույն ժամանակ, կատարողն ինքը դեմ չէ շոուին, բայց միայն ուկրաինական հակամարտության ավարտից հետո։
Դիտեք նաև՝
***