Ջենիֆեր Լոպես, Շեր, Քեթի Փերի, Ռիհանա` նրանք իմ հաճախորդներն են. Սիլվա Չաքմաքչյան
Asekose.am-ի Բացարձակ Արժեք հաղորդման շրջանակներում զրույց բարերար, գործարար կին, «Սիլվիաս Կոստյումս» (Silvia's Costumes) հագուստների պատրաստման սրահի հիմնադիր Սիլվա Չաքմաքչյանի հետ:
Շեր, Դայանա Ռոս, Դոլի Փարթոն, Ջենիֆեր Լոպես, Մայքլ Ջանեթ Ջեքսոններ, Ռիհաննա։ Այս հռչակավոր անունների հետ է աշխատում Սիլվա Չաքմաքչյանը, նաև` համագործակցության «Ալիսան հրաշքների աշխարհում», «Oceans Eleven» ընկերությունների, հոլիվուդյան հարյուրավոր այլ հայտնի դերասանների, երգիչների, արվեստագետների, ֆիլմերի, լասվեգասյան ու ճամփորդական նավերի շքեղ շոուների հետ:
Հոլիվուդի սրտում գործող «Սիլվիաս Կոստյումս» (Silvia's Costumes) հագուստների պատրաստման սրահը շուրջ 30 տարի ապահովում է ամերիկյան շոու բիզնեսի փայլն ու շքեղությունը` հանդիսանալով ոլորտի հանրահայտ դիզայներների վստահելի ու լավագույն գործընկերը: Իբրև գործարար կին Սիլվա Չաքմաքչյանը բազում պարգևների է արժանացել` այդ թվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից: Տիկին Սիլվան նաև բարեգործությամբ է զբաղվում. «Լուռ բարերարուհի» Սիլվա Չաքմաքչյանն արժանացել է նաև «Կիլիկյան ասպետ» շքանշանին` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Տ.Տ. Արամ Առաջինի ձեռամբ` հայրենասեր հայուհու կողմից իր իսկ հիմնած «Գառնի» հաստատության միջոցով տարիներ շարունակ Առաջնորդարանին, Հայկական միությանը և հատկապես հայրենիքին ուղղված սրտաբուխ նվիրատվությունների համար։
Այս հռչակավոր անունների հետ է աշխատում Սիլվա Չաքմաքչյանը, նաև` համագործակցություն «Ալիսան հրաշքների աշխարհում», «Oceans Eleven» ընկերությունների, հոլիվուդյան հարյուրավոր այլ հայտնի դերասանների, երգիչների, արվեստագետների, ֆիլմերի, լասվեգասյան ու ճամփորդական նավերի շքեղ շոուների հետ:
Հոլիվուդի սրտում գործող «Սիլվիաս Կոստյումս» (Silvia's Costumes) հագուստների պատրաստման սրահը շուրջ 30 տարի ապահովում է ամերիկյան շոու բիզնեսի փայլն ու շքեղությունը` հանդիսանալով ոլորտի հանրահայտ դիզայներների վստահելի ու լավագույն գործընկերը: Իբրև գործարար կին Սիլվա Չաքմաքչյանը բազում պարգևների է արժանացել` այդ թվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից:
Տիկին Սիլվան նաև բարեգործությամբ է զբաղվում. «Լուռ բարերարուհի» Սիլվա Չաքմաքչյանն արժանացել է նաև «Կիլիկյան ասպետ» շքանշանին` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Տ.Տ. Արամ Առաջինի ձեռամբ` հայրենասեր հայուհու կողմից իր իսկ հիմնած «Գառնի» հաստատության միջոցով տարիներ շարունակ Առաջնորդարանին, Հայկական միությանը և հատկապես հայրենիքին ուղղված սրտաբուխ նվիրատվությունների համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet