▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջասթին Բիբերն անտարբեր չի մնացել հայ փոքրիկի նկատմամբ

Հայտնի երգիչ Ջասթին Բիբերն իր միկրոբլոգում փոքրիկ երեխայի հետ լուսանկար է հրապարակել` գրելով. «Իմ աղջիկը․․․կատակում եմ»։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ այս փոքրիկը հայուհի է, ում Բիբերն օրերս հանդիպել էր Մալիբուի Nobu Malibu ռեստորանի մոտ, որտեղ փոքրիկի ընտանիքը ճաշելիս է եղել:  Հատկանշականն այն է, որ 6-ամսական փոքրիկ Նիկին այնպես է գրավել Ջասթինին, որ երգիչը մոտեցել է հայ ընտանիքին, հարցրել երեխայի անունը և խնդրել է գրկել նրան։ Ջասթինը կատակել է և ասել, թե արդյոք փոքրիկն իր երկրպագուն է և համբուրել նրան։ 

Երբ Ջասթինը ևս ցանկացել է Nobu Malibu ռեստորանում ճաշել, կրկին մոտեցել է ընտանիքին, արդյո ՞ք Նիկին կարոտել է իրեն, ապա նկարվելէ  փոքրիկի հետ՝ խախտելով ոչ մեկի հետ չնկարվելու իր խոստումը։

Հավելենք, որ  TMZ-ն, անդրադառնալով այս ամենին, գրել է, որ  Ջասթին Բիբերը, հավանաբար, մոտեցել է երեխային` զգալով Քարդաշյանների կապը երեխայի հետ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее