Աժ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, տարածելով Հայկական Ժամանակի տեսանյութը,գրել է. «Վաղը՝ ամսի 15-ին տեղի կունենա թիվ 1 տուն ինտերնատի տնօրենի թափուր տեղի համար բաց մրցույթ։ Մրցույթին, որի բաց լինելը մեղմ ասած վիճարկելի է և որին հնարավորություն են ունեցել մասնակցել տնօրենի ԺՊԿ-ն, նրա տեղակալը և էլի ինչ-որ մեկը նույն աշխատակազմից։ Մրցույթի անցկացման և տուն ինտերնատի մասին տարբեր հրապարակումների հետքերով գնացի այցի և մինչև հիմա տպավորությունները խեղդում են ինձ։ Խնդրում եմ նյարդերից թույլ մարդկանց չդիտել տեսանյութը։ Հասարակության ամենախոցելի անձիք ամենավատ վիճակում։ Քաղցկեղով հիվանդները ստիպված են առանց մորֆինի դիմանալ ցավերին։ Հոգեկան խնդիրներ ունեցող անձիք ապրում են նույն սենյակում առողջ մարդկանց հետ և անընդհատ առաջացնում են խնդիրներ, մեկը նույնիսկ փորձել է ղեղդամահ անել սենյակակիցներից մեկին։ 70 անց կինը ինքն է մշակում իր վերքերը և արդեն մի քանի օր չունի անհրաժեշտ ախտահանող միջոցները։ Առողջական խնդիրներ ունեցողները գումար են տալիս բժշկուհուն, որպեսզի իրենց չտեղափոխի իներնատի հիվանդանոց, որոհետև այնտեղից ոչ ոք հետ չի վերադառնում։ Ինտերնատի հիվանդանոցի սենյակներում չկա ջուր։
նույն հիվանդանոցում․
Հարց - "Երկրորդ հարկ տանող աստիճանները շատ նեղ են, եթե մեկին մի բան պատահի (նկատի ուներին առողջության վատթարացում), պատգարակով հնարավոր չի լինի իջեցնել, ինչպե՞ս եք անում"։
Պատասխան - "Դե ադիալի մեջ փաթաթաում տանում ենք (նկարի ունեն մահացածներին)"։
Ու սա առկա խնդիրների միայն մի մասն է․․․»:


