Չնայած այն սկանդալին, որը վերաբերում էր Դմիտրի Շեպելևին և Ժաննա Ֆրիսկեի ընտանիքի անդամներին, ովքեր պնդում են, որ Դմիտրին թույլ չի տալիս նրանց տեսնել Ժաննայի երեխային, երգչուհու երկրպագուներն այսօր նկատել են Ֆրիսկեի մայրիկին 2-ամյա Պլատոնի հետ խաղալիս: Նրանց խոսքերով` Օլգա Վլադիմիրովնան սկզբում խաղացել է թոռան` Պլատոնի հետ, որից հետո փոքրիկի հետ միասին գնացել է Դմիտրի Շեպելևի բնակարան:
«Այսօր կնոջս թույլ տվեցին, որպեսզի նա մոտենա մեր թոռանը և խաղա նրա հետ Դմիտրիի տան բակում, բայց բնակարան ներս մտնել, նրան թույլ չտվեցին»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ժաննա Ֆրիսկեի հայրը` Վլադիմիր Բորիսևիչը:
