Նոր սկանդալ է հասունացել ամիսներ առաջ մահացած երգչուհի հոր` Վլադիմիր Ֆրիսկեի և նրա ամուսնու` հաղորդավար Դմիտրի Շեպելևի միջև: Բանն այն է, որ Վլադիմիրը սպառնացել է սպանել Շեպելևին, քանի որ վերջինս թույլ չի տվել նրան տանել իր հետ Ժաննայի և Դմիտրիի որդուն` 2-ամյա Պլատոնին: Տեղեկացնենք, որ այս դեպքից հետո հաղորդավարը դիմել է ոստիկանություն` պահանջելով, որպեսզի իրավապահ մարմինները պատասխանատվության ենթարկեն Ժաննայի հորը: Ըստ Շեպելևի խոսքերի` 63-ամյա Վլադիմիրը նույնիսկ մտադրություն է ունեցել իր գրպանից հանել ատրճանակը և կրակել նրա վրա:
Այժմ կատարվածի առնչությամբ հայտարարություն է արել նաև Ժաննա Ֆրիսկեի քույրը` Նատալյան` ասելով.
«Դիման դիտմամբ է հայրիկին հուներից հանել, որպեսզի ձայնագրի իրենց խոսակցությունը և լրագրողներին փոխանցի։ Նա այս ամենն արել է այն բանի համար, որպեսզի հայրս խելագար համարվի և զրկվի Պլատոնին տեսնելու իրավունքից, եթե մենք դիմենք դատարան։ Մեզ թույլ չեն տալիս շփվել Ժաննայի որդու հետ»,- ասել է Նատալյան: