Blognews.am-ը գրում է. Դերասանուհի Ժաննա Բուտուլյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Նա բոլորում է 28 տարին, ինչի կապակցությամբ կեսգիշերից բազմաթիվ շնորհավորական զանգեր է ստացել։ «Կեսգիշերին բոլոր մտերիմներս փորձում էին կապ հաստատել հետս ու առաջինը շնորհավորել։ Իհարկե, նրանցից միայն մեկին հաջողվեց լինել առաջինը, սակայն ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել ու ասել, որ բոլորին շատ եմ սիրում»,- զրույցում ասաց Ժաննան։
Դերասանուհին խոստովանեց, որ վերջին մի քանի տարիներին հիմնականում տխուր էր լինում տարեդարձի օրը, սակայն այս տարի ամեն բան այլ է։ «Առաջին իսկ վայրկյանից շատ ուրախ եմ, այլ կերպ եմ տրամադրված։ Չգիտեմ՝ ինչով է դա պայմանավորված, ուղղակի կյանքումս հիմա այդպիսի փուլ է։ Հուսով եմ և՛ օրս, և՛ առաջիկա մի տարին շատ լավ կանցնեն»,- նշեց նա։
Ժաննային տարեդարձի ամենամեծ անակնկալը մատուցել է զարմիկը։ «Ինձ համար ամենամեծ անակնկալն այն էր, որ եղբայրս՝ մորարոջս տղան, Հայաստանում էր, քանի որ ապրում է ԱՄՆ-ում։ Նա հատուկ այնպես էր դասավորել իր գործերը, որ այսօր այստեղ լինի։ Դա ինձ համար ամենահաճելի բանն էր, քանի որ ինձ շատ սիրելի մարդիկ հաճախ ապրում են այլ երկրներում։ Այն, որ նրանցից մեկն այսօր կողքիս է, ինձ շատ է ուրախացնում։ Դրանից մեծ անակնկալ չէր կարող լինել ինձ համար»,- նշեց դերասանուհին, ով այսօր ընտանիքի հետ տարեդարձը նշելուց հետո գնալու է նկարահանման։ «Աշխատավայրում կնշենք տարեդարձս, իսկ հավաքույթ, հավանաբար, ավելի ուշ կունենամ։ Այսօր մինչ ուշ գիշեր նկարահանման եմ լինելու, հնարավոր է՝ առաջիկա օրերին հավաքույթ լինի»,- հայտնեց դերասանուհին։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում