▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժաննա Բուտուլյանը պայքար է սկսել. դերասանուհին զայրացած է

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը ֆեյսբուքյան իր էջում որոշել է այսուհետ տեղադրել իր հասցեին վատ մեկնաբանություններ գրողների լուսանկարները և դրան կից իրեն ուղղված մեկնաբանությունը: Ըստ դերասանուհու` այս ձևով փորձելու է պայքարել արատավոր երևույթների դեմ: Ստորև ներկայացնում եք առաջին լուսանկարի վերաբերյալ արված գրառումը.

«Ես չեմ նյարդայնանում այլևս նման մեկնաբանություններից, միայն զարմանում եմ՝ինչն է մարդուն դրդում դրան: Օրինակ նման հրաշալի երեխա ունեցող կնոջը ինչի՞ պիտի նյարդայնացնի որևէ մեկի քայլվածքը: Բոլորը կարծում են ,որ ճիշտը ուշադրություն չդարձնելն է,բայց ես նախընտրում եմ պայքարել արատավոր երևույթների դեմ՝անտեսելով այն հանգամանքը, որ այս կարծիքը հիմա ավելի շատ մարդ կկարդա: Հանուն իմ բախտակից գործընկերների, իմ հոգու հանգստության և արդարության ՝ուզում եմ, որ դու էլ զգաս հայտնի լինելու ու քննադատվելու համը Սերինե Ալիխանյան և այսուհետ սահմանափակվես քո«հեղինակավոր» կարծիքը միայն քո խոհանոցի պատերի ներքո արտահայտելով!!! Շնորհավորում եմ, դու առաջինն ես ու դեռ էլի կլինեն անուններ: Եվ թող ոչ ոք չփորձի քեզ պաշտպանել. կմնա ամոթով և պարտված! 
P.S. բարի երթ իմ ակցիային! Ո՞վ է ինձ հետ»:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее