▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժաննա Բուտուլյանը մեկնաբանում է, թե ինչն է կապում իրեն ու Նարեկ Մակարյանին

Life.panorama.am-ը գրում է. Օրերս համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որտեղ երգիչ, դերասան Նարեկ Մակարյանն ու դերասանուհի Ժաննա Բուտուլյանը հանդես են գալիս հայտարարությամբ՝ «Երկրորդ անգամ միասին, իսկ թե ի՞նչ, դա դեռ թող գաղտնիք մնա»: Փորձեցինք պարզել, թե ի՞նչ անակնկալ են պատրաստում Ժաննան ու Նարեկը: Մեզ հետ զրույցում, իհարկե, Ժաննան չբացեց փակագծերը, բայց նշեց.

«Մեր գաղտնիքը դեռեւս բացել չեմ կարող, միայն կնշեմ, որ անակնկալը տեղի կունենա փետրվար ամսին, այնպես որ կարճ ժամանակ է մնացել. Հուսամ՝ այն, ինչ պատրաստել ենք, իսկապես կարդարացնի մեր հանդիսատեսի սպասելիքները»:

Այն հարցին, թե  գուցե Ժաննան կներկայանա Նարեկ Մարակարյանի տեսահոլովակում որպես հերոսուհի, վերջինս ժպտաց ու հավելեց. «Ոչինչ ոչ հերքում եմ, ոչ էլ հաստատում, միայն խոստանում եմ՝ հետաքրքիր է լինելու»:

Անդրադառնալով Կարեն Բաբաջանյանի «Արամմա» կատագերկական ֆիլմին՝ Ժաննան նկատեց. «Այս ֆիլմում իմ դերը շատ փոքր էր, քանի որ նկարահանման ընթացքը համընկնում էր «Առաջնորդները» հեռուստասերիալի նկարահանումների հետ, բայց ես իսկապես շատ տպավորված եմ ֆիլմով: Ինձ հասած արձագանքները միայն դրական են եղել, այն, որ մարդիկ ֆիլմը դիտելուց հետո խորհուրդ են տալիս իրենց ընկերներին եւս դիտել, դա արդեն խոսում է հաջողված աշխատանքի մասին: Ի դեպ, «Արամմա»-ի պրեմիերան շուտով կկայանա նաեւ ԱՄՆ-ում, մեծ սիրով կսպասենք նաեւ ամերիկաբնակ մեր հայրենակիցների արձագանքներին»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее