▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժաննա Բուտուլյան. «Ընտանիքիս համար անտանելի եմ դառնում, երբ...»

BlogNews.am-ը գրում էԴերասանուհի Ժաննա Բուտուլյանն այսօր լուսանկար է հրապարակել, որի մակագրությունում համբերություն է մաղթել իր հարազատներին։ Շատերը ենթադրել էին, թե Ժաննային ինչ-որ բան է պատահել։ Պարզվում է՝ աշունը Ժաննայի համար սթրեսային է։ «Այսօր վատ տրամադրություն ունեի, հետո պարզեցի, որ հոկտեմբերի 1-ն է։ Չգիտեմ ինչու, հոկտեմբերն ինձ համար միշտ սթրեսային է լինում»,-զրույցում ասաց նա՝ հորդորելով չանհանգստանալ բոլոր նրանց, ովքեր կարծել էին, թե Ժաննային լուրջ բան է պատահել։

«Երբեմն ես մոռանում եմ, որ իմ էջին հարազատներիցս բացի էլի մարդիկ են հետևում։ Մտերիմներիս համար հասկանալի էր, թե ինչու եմ իրենց համբերություն մաղթել, մյուսներին՝ ոչ։ Պիտի խոստովանեմ, որ նման օրերին անտանելի եմ դառնում ընտանիքիս և մտերիմներիս համար։ Նման պահերին ինձ հետ դժվար է»,- նշեց Ժաննան։

Ըստ դերասանուհու՝ սովորաբար կարողանում է թաքցնել իր էմոցիաները, սակայն չի կարող դրանք փոխարինել այլ էմոցիաներով. «Կարող եմ նեյտրալ լինել, սակայն չեմ կարող ցույց տալ, թե շատ լավ եմ։ Նման դեպքերում որևէ մեկի հետ չեմ շփվում»։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее